Monday, May 17, 2010

«Օտարարալեզու դպրոցների վերաբացումը երեսպաշտություն է». Տիգրան Թորոսյան

Հայաստանում օտարալեզու դպրոցների վերաբացման հարցը, որ լայն հասարակական հնչեղություն է ստացել ու հասարակական բանավեճի առարկա դարձել, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը համարում է անհեթեթություն: «Եվ միայն երեսպաշտներն ու տգետները կարող են նման հարցադրում ներկայացնել, թե սրանով խթանվում է մրցունակությունը: Ընդհանրապես ցանկացած նորմալ երկրում այլալեզու դպրոցներ կան, և դրանք մասնավոր դպրոցներ են և առնչություն չունեն պետական հանրակրթական համակարգի հետ: Կարելի էր հետաքրքրվել և պարզել, որ օտար երկրներում մեր գաղութները մեծ դժվարություն ունեն հայկական դպրոցների կազմակերպման հետ կապված, առավել ևս, որ չկան այդ երկրներում պետական աջակցությամբ հայկական դպրոցներ: Եվ դա բնական է, որովհետև յուրաքանչյուր երկիր և պետություն պարտավոր է ապահովել իր քաղաքացիների համար պետական լեզվով հանրակրթություն: Սա է իրականությունը»,- նժդեհյան գաղափարախոսություն ունեցող նախկին ՀՀԿ-ական Տիգրան Թորոսյանը չցանկացավ մեկնաբանել իր նախկին կուսակից Արմեն Աշոտյանի այս նախաձեռնությունը Գարեգին Նժեդեհի այն խոսքերի համատեքստում, որ լավ է լինել խուլ և համր հայ, քան օտարախոս:

No comments: