7or.am. 13-5-2010- -Սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիան փորձում է այս կամ այն կերպ սողոսկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սուբյեկտների մեջ,-անդրադառնալով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայտարարությանը՝ «7օր»-ին ասել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։
Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի մասին՝ Էրդողանն ասել էր, որ եթե ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խումբը հետագայում էլ հաջողությամբ գործի, ապա Թուրքիան, հնարավոր է, քննարկի բանակցային գործընթացին մասնակցելու հարցը։
-Ես այս հայտարարությունը դիտարկում եմ Թուրքիայի համառ ցանկության կոնտեքստում՝ ինչ-որ կերպ մասնակցություն ունենալ ԼՂ-ի հակամարտության կարգավորմանը։ Որևէ մեկը չի արգելում Էրդողանին այդ ցանկությունները բարձրաձայն հայտարարել այս կամ այն ձևաչափով, այս կամ այն երկրի նախագահի կամ բարձրաստիճան որևէ մեկ այլ պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ։ Միանշանակ է, որ հայկական կողմի համար դա բացարձակապես անընդունելի է, և ինչպես որ Թուրքիայի այսօրինակ ցանկությունները միշտ բախվել են պատին և իրականություն չեն դարձել, ես վստահ եմ, որ այս անգամ ևս դա լինելու է այդպես, և Թուրքիայի ցանկությունը մնալու է ընդամենը լոկ ցանկություն։
Ն. Զոհրաբյանը նաև նշել է, որ ԼՂ-ի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագաների մանդատի ներքո է, և որևէ այլ երկրի մասնակցության կարիք ուղղակի չկա։
-Մասնավորապես՝ Թուրքիայի, որը ԼՂ-ի հակամարտության ողջ գործընթացի ընթացքում ցուցաբերել է խիստ միակողմանի դիրքորոշում՝ պաշտպանելով ադրբեջանական շահը,-ասել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը.
-Հատկապես Էրդողանը։ Լինելով «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջանորդը, այս հակամարտության ողջ 18 տարիների ընթացքում հրապարակավ խեղաթյուրել է հակամարտության ամբողջ ոգին և բովանդակությունը։ Կարծում եմ (չեմ ուզում ավելի կոպիտ բառեր օգտագործել) ՝ առնվազն ցնդաբանություն է Էրդողանի հայտարարությունն առ այն, որ իրենք, հանրավոր է, մասնակից լինեն կոնֆլիկտի հանգուցալուծմանը։Thursday, May 13, 2010
Նաիրա Զոհրաբյան. «Առնվազն ցնդաբանություն է Էրդողանի հայտարարությունը»
7or.am. 13-5-2010- -Սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիան փորձում է այս կամ այն կերպ սողոսկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սուբյեկտների մեջ,-անդրադառնալով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայտարարությանը՝ «7օր»-ին ասել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։
Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի մասին՝ Էրդողանն ասել էր, որ եթե ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խումբը հետագայում էլ հաջողությամբ գործի, ապա Թուրքիան, հնարավոր է, քննարկի բանակցային գործընթացին մասնակցելու հարցը։
-Ես այս հայտարարությունը դիտարկում եմ Թուրքիայի համառ ցանկության կոնտեքստում՝ ինչ-որ կերպ մասնակցություն ունենալ ԼՂ-ի հակամարտության կարգավորմանը։ Որևէ մեկը չի արգելում Էրդողանին այդ ցանկությունները բարձրաձայն հայտարարել այս կամ այն ձևաչափով, այս կամ այն երկրի նախագահի կամ բարձրաստիճան որևէ մեկ այլ պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ։ Միանշանակ է, որ հայկական կողմի համար դա բացարձակապես անընդունելի է, և ինչպես որ Թուրքիայի այսօրինակ ցանկությունները միշտ բախվել են պատին և իրականություն չեն դարձել, ես վստահ եմ, որ այս անգամ ևս դա լինելու է այդպես, և Թուրքիայի ցանկությունը մնալու է ընդամենը լոկ ցանկություն։
Ն. Զոհրաբյանը նաև նշել է, որ ԼՂ-ի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագաների մանդատի ներքո է, և որևէ այլ երկրի մասնակցության կարիք ուղղակի չկա։
-Մասնավորապես՝ Թուրքիայի, որը ԼՂ-ի հակամարտության ողջ գործընթացի ընթացքում ցուցաբերել է խիստ միակողմանի դիրքորոշում՝ պաշտպանելով ադրբեջանական շահը,-ասել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը.
-Հատկապես Էրդողանը։ Լինելով «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջանորդը, այս հակամարտության ողջ 18 տարիների ընթացքում հրապարակավ խեղաթյուրել է հակամարտության ամբողջ ոգին և բովանդակությունը։ Կարծում եմ (չեմ ուզում ավելի կոպիտ բառեր օգտագործել) ՝ առնվազն ցնդաբանություն է Էրդողանի հայտարարությունն առ այն, որ իրենք, հանրավոր է, մասնակից լինեն կոնֆլիկտի հանգուցալուծմանը։
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment