Panorama.am. 13-5-2010- Ի՞նչ ակնկալիքներ ունի ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից «Ժառանգությունը»: Նշենք, որ պաշտոնյան Երևանում է և այսօր հանդիպելու է Ազգային Ժողովի խմբակցությունների հետ՝ բացառությամբ ՀՅԴ-ի:
Panorama.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ առանձնակի ակնկալիքներ իրենք այդ հանդիպումից չունեն և պարզապես պատրաստվում են ներկայացնել կուսակցության դիրքորոշումը մի շարք հարցերի շուրջ: Նախ, առաջին հերթին, ներկայացվելու է իրենց դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ. «Այն է՝ ԼՂՀ անկախության ճանաչում և Ղարաբաղի բանակցային սեղանի շուրջ վերադարձի անհրաժեշտություն»,- նշեց Ա.Մարտիրոսյանը:
Այնուհետև խմբակցության ներկայացուցիչները Մ.Չավուշօղլուին իրենց կարծիքը կհայտնեն հայ-թուրքական գործընթացի հետ կապված ու թե ինչպիսին են իրենք տեսնում զարգացումներն այս առումով:
Ա.Մարտիրոսյանը նշեց, որ «Ժառանգությունը» չի շրջանցելու նաև այսօրվա դրությամբ կարևոր մի հարց, թե՝ երբ որևէ պետության ներկայացուցիչ խոսում է օկուպացիայից, ապա պետք է առաջին հերթին լայն բացի իր աչքերը իր իսկ պետության պատմությանը նայելիս. «Արդյո՞ք Թուրքիան չէ, որ օկուպանտ է և օկուպացրել է Արևմտյան Հայաստանը՝ այն էլ Ցեղասպանության հաշվին»,-ասաց պատգամավորը և ավելացրեց,- «Ի գիտություն վեհաժողովի թուրք նաժագահի, Լեռնային Ղարաբաղը օկուպացիա չի իրականացրել, այլ դա արցախապատկան հողեր են, որոնք Ստալինի կամոք տրվել են Ադրբեջանին . ԼՂՀ-ն էլ անկախացել է ադրբեջանական ագրեսիային ի պատասխան»:
Պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ դիրքորոշում ունի կուսակցությունը նույն Չավուշօղլուի կողմից ԼՂ հարցերով ենթահհանձնաժողովը վերականգնելու, ավելին՝ այն ղեկավարելու առումով, «Ժառանգության» պատգամավորը նշեց, որ իրենք ճիշտ չեն համարում ԼՂՀ հակամարտությանը ԵԽԽՎ-ի այս պահին միջամտելու խնդիրը, որովհետև գոյություն ունի դրանով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը և, առավել ևս, ինքը չէ, որ պետք է գլխավորի նման հարցով զբաղվող հանձնաժողովը.
«Նա բազմիցս է հանդես եկել կողմնակալ ու կոնկրետ մի կողմի շահերից բխող հայտարարություններով »,- պատասխանեց Ա.Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությանը, թե ինքը՝ Մ.Չավուշօղլուն, իբրև վեհաժողովի նախագահ գերակա է համարում ԵԽԽՎ անդամ պետությունների հանդեպ կրկնակի չափանիշների կիրառման բացառումը, ապա այս հայտարարությունը պատգամավորն անկեղծ չի համարում, քանի որ. «Հենց Թուրքիայում բազմաթիվ են նմանատիպ խնդիրները, ինքը իշխող կուսակցության անդամ է և իր երկրում ժողովրդավարությունը շատ հեռու է դրական գնահատականի արժանանալուց »:Thursday, May 13, 2010
Ա.Մարտիրոսյան. «Ի գիտություն Չավուշօղլուի՝ Ղարաբաղն օկուպանտ չէ, թող լայն բացի աչքերը իր իսկ պետության պատմությանը նայելիս»
Panorama.am. 13-5-2010- Ի՞նչ ակնկալիքներ ունի ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից «Ժառանգությունը»: Նշենք, որ պաշտոնյան Երևանում է և այսօր հանդիպելու է Ազգային Ժողովի խմբակցությունների հետ՝ բացառությամբ ՀՅԴ-ի:
Panorama.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ առանձնակի ակնկալիքներ իրենք այդ հանդիպումից չունեն և պարզապես պատրաստվում են ներկայացնել կուսակցության դիրքորոշումը մի շարք հարցերի շուրջ: Նախ, առաջին հերթին, ներկայացվելու է իրենց դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ. «Այն է՝ ԼՂՀ անկախության ճանաչում և Ղարաբաղի բանակցային սեղանի շուրջ վերադարձի անհրաժեշտություն»,- նշեց Ա.Մարտիրոսյանը:
Այնուհետև խմբակցության ներկայացուցիչները Մ.Չավուշօղլուին իրենց կարծիքը կհայտնեն հայ-թուրքական գործընթացի հետ կապված ու թե ինչպիսին են իրենք տեսնում զարգացումներն այս առումով:
Ա.Մարտիրոսյանը նշեց, որ «Ժառանգությունը» չի շրջանցելու նաև այսօրվա դրությամբ կարևոր մի հարց, թե՝ երբ որևէ պետության ներկայացուցիչ խոսում է օկուպացիայից, ապա պետք է առաջին հերթին լայն բացի իր աչքերը իր իսկ պետության պատմությանը նայելիս. «Արդյո՞ք Թուրքիան չէ, որ օկուպանտ է և օկուպացրել է Արևմտյան Հայաստանը՝ այն էլ Ցեղասպանության հաշվին»,-ասաց պատգամավորը և ավելացրեց,- «Ի գիտություն վեհաժողովի թուրք նաժագահի, Լեռնային Ղարաբաղը օկուպացիա չի իրականացրել, այլ դա արցախապատկան հողեր են, որոնք Ստալինի կամոք տրվել են Ադրբեջանին . ԼՂՀ-ն էլ անկախացել է ադրբեջանական ագրեսիային ի պատասխան»:
Պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ դիրքորոշում ունի կուսակցությունը նույն Չավուշօղլուի կողմից ԼՂ հարցերով ենթահհանձնաժողովը վերականգնելու, ավելին՝ այն ղեկավարելու առումով, «Ժառանգության» պատգամավորը նշեց, որ իրենք ճիշտ չեն համարում ԼՂՀ հակամարտությանը ԵԽԽՎ-ի այս պահին միջամտելու խնդիրը, որովհետև գոյություն ունի դրանով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը և, առավել ևս, ինքը չէ, որ պետք է գլխավորի նման հարցով զբաղվող հանձնաժողովը.
«Նա բազմիցս է հանդես եկել կողմնակալ ու կոնկրետ մի կողմի շահերից բխող հայտարարություններով »,- պատասխանեց Ա.Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությանը, թե ինքը՝ Մ.Չավուշօղլուն, իբրև վեհաժողովի նախագահ գերակա է համարում ԵԽԽՎ անդամ պետությունների հանդեպ կրկնակի չափանիշների կիրառման բացառումը, ապա այս հայտարարությունը պատգամավորն անկեղծ չի համարում, քանի որ. «Հենց Թուրքիայում բազմաթիվ են նմանատիպ խնդիրները, ինքը իշխող կուսակցության անդամ է և իր երկրում ժողովրդավարությունը շատ հեռու է դրական գնահատականի արժանանալուց »:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment