Tert.am. 13-5-2010- Եվրամիության գործը ոչ թե պատմությունը դատապարտելն է, այլ հաշտեցում և խաղաղություն ապահովելը: Այս մասին, թուրքական Zaman օրաթերթի փոխանցմամբ, հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` պատասխանելով Եվրախորհրդարանի որոշ անդամների կողմից ներկայացված գրավոր հարցմանը` հստակեցնել Հայոց ցեղասպանության փաստի առնչությամբ Եվրահանձնաժողովի դիրքորոշումը։
«Եվրամիությունը մի կառույց է, որն այդ տարածաշրջանում հետապնդում է խաղաղություն, հաշտեցում, ժողովրդավարություն, կայունություն ու բարօրություն և կենտրոնացած է ապագայի վրա»,- հայտարարել է Ֆյուլեն:
Միևնույն ժամանակ, Ֆյուլեն Եվրահանձնաժողովի անունից Հայաստանին և Թուրքիային հորդորել է հավատարիմ մնալ հարաբերությունների կարգավորման գործընթացին և կոչ է արել ողջամիտ ժամկետներում և առանց նախապայմանի վավերացնել և կյանքի կոչել Արձանագրությունները:
Եվրահանձնակատարն ընդգծել է նաև, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կնպաստի Հարավային Կովկասում անվտանգության, կայունության և համագործակցության հաստատմանը:Thursday, May 13, 2010
Եվրամիության գործը պատմությունը դատապարտելը չէ. Շտեֆան Ֆյուլե
Tert.am. 13-5-2010- Եվրամիության գործը ոչ թե պատմությունը դատապարտելն է, այլ հաշտեցում և խաղաղություն ապահովելը: Այս մասին, թուրքական Zaman օրաթերթի փոխանցմամբ, հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` պատասխանելով Եվրախորհրդարանի որոշ անդամների կողմից ներկայացված գրավոր հարցմանը` հստակեցնել Հայոց ցեղասպանության փաստի առնչությամբ Եվրահանձնաժողովի դիրքորոշումը։
«Եվրամիությունը մի կառույց է, որն այդ տարածաշրջանում հետապնդում է խաղաղություն, հաշտեցում, ժողովրդավարություն, կայունություն ու բարօրություն և կենտրոնացած է ապագայի վրա»,- հայտարարել է Ֆյուլեն:
Միևնույն ժամանակ, Ֆյուլեն Եվրահանձնաժողովի անունից Հայաստանին և Թուրքիային հորդորել է հավատարիմ մնալ հարաբերությունների կարգավորման գործընթացին և կոչ է արել ողջամիտ ժամկետներում և առանց նախապայմանի վավերացնել և կյանքի կոչել Արձանագրությունները:
Եվրահանձնակատարն ընդգծել է նաև, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կնպաստի Հարավային Կովկասում անվտանգության, կայունության և համագործակցության հաստատմանը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment