Tert.am. 13-5-2010- Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Իսմադ Աբասովը, ով Երևանում է և մասնակցում է մայիսի 13-14-ն անցկացվող ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության եվրոպական տարածաշրջանային 27-րդ համաժողովին, այսօր պատասխանեց հայ լրագրողների հարցերին: Սակայն նախքան հարցազրույց տալը նա հայ լրագրողների առաջ պայման դրեց և համաձայնեց խոսել միայն այն ժամանակ, երբ ինքը կկանգնի Ադրբեջանի դրոշի կողքին: Նախարարն առիթը բաց չթողեց և նախ խոսեց Ադրբեջանի, իր բնորոշմամբ, ծաղկող տնտեսության մասին:
«Բոլորին է հայտնի` Ադրբեջանի ամբողջ տնտեսությունը զարգանում է արագ տեմպերով: Նախորդ տարի տնտեսությունն աճել է 9 տոկոսով, նույնքան էլ նախատեսվում է այս տարի»,- նշեց նա:
Նախարարը չմոռացավ հիշեցնել նաև Ադրբեջանի բնակչության թիվը. «Մեր ժողովուդը 9 մլն-ից ավելի է: Գյուղատնտեսության բնագավառում զբաղվածների թիվն ընդհանուր աշխատողների 39 տոկոսն է կազմում: Գյուղատնտեսությունը դինամիկ զարգանում է, բյուջեից ոլորտի զարգացման համար մեծ գումարներ են հատկացվում»:
Ըստ Իսմադ Աբասովի` Ադրբեջանի աշխարհագրական դիրքը շատ հարմար է տարբեր տեսակի գյուղմթերք մշակելու համար: «Աշխարհում առկա 11 կլիմայական բարենպաստ պայմաններից 9-ը առկա է Ադրբեջանի տարածքում: Այդ պատճառով մեզ մոտ աճում են գրեթե բոլոր գյուղատնտեսական մթերքները, այդ թվում` ցիտրուսներ»,- նշեց նա:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում հայ-ադրբեջանական հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցին` նախարարը նշեց. »Դեռևս վաղ է այդ մասին խոսելը, քանի որ դուք շատ լավ գիտեք, որ մեր երկրների միջև գոյություն ունի հիմնախնդիր, որը չի լուծվում երկար տարիներ: Արդեն 16 տարի է անցել հրադադարի մասին համաձայնագրից, սակայն հարցը չի լուծվում: Ես ձեզ կասեմ անկեղծ` եթե այդ հարցը չլուծվի, ոչ մի համագործակցություն, ես կարծում եմ, չի կարող լիենել»:
Նա հիշեց, որ ԽՍՀՄ տարիներին Ադրբեջանը պարբերաբար Հայաստան բանջարեղեն ու միրգ է արտահանել. «Եթե ամեն ինչ բարեհաջող լինի, եթե հողերն ազատվեն, եթե հարաբերությունները նախկինի պես լինեն, ես կարծում եմ, որ բոլոր ոլորտներում էլ հնարավոր է համագործակցել»:
Ադրբեջանի գյուղնախարարը նշեց, որ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության բարձրացրած սովի խնդիրն Ադրբեջանին չի սպառնում: «Վերջին տարիներին մեր երկրում շուրջ 4 անգամ կրճատվել է աղքատների թիվը` կազմելով ընդհանուր բնակչության 9-11 տոկոսը: Դա երկրի ղեկավարի վարած քաղաքականության արդյունքն է: Հետագայում նախատեսվում է, որ երկրում ոչ մի աղքատ չպետք է լինի»,- ներկայացրեց նա:
Ի դեպ` Ադրբեջանի գյուղնախարարը ծնունդով Երևանից է և հաճախել է նախկին Հանրապետական մարզադաշտի հարևանությամբ գտնվող թիվ 9 դպրոցը: «Ինձ հաջողվեց գնալ այն տունը, որտեղ ծնվել եմ, այն գտնվում է Ալավերդյան փողոցում: Հուզական պահեր ապրեցի»:
Իսմադ Աբասովը, պարզվեց, հայերենն էլ չի մոռացել։ «Ծնվել եմ Էրևանում։ Ես խոսում եմ հայերեն, սակայն 23 տարի չեմ եղել Էրևանում, երբեմն դժվարանում եմ խոսել»,– հայերեն ասաց ադրբեջանցի նախարարը։
Հաջորդ հարցին Աբասովը նույնպես հայերեն պատասխանեց։ «Փոխվե՞լ է Երևանը» հարցին նա պատասխանց. «Ճիշտն ասե՞մ, այդքան չի փոխվել: Շատ էի կարոտել, սակայն փոփոխություններ չեն եղել: Շատ վայրերում չեմ հասցրել լինել, սակայն էական փոփոխություններ, ցավոք, ես չեմ տեսել»: Փոխարենը չմոռացավ նշել, որ զարգանում է Ադրբեջանի մայրաքաղաքը:
Անդրադառնալով Հայաստան կատարած իր այցելության շուրջ Ադրբեջանում սկիզբ առած դժգոհություններին` Իսմադ Աբասովը նշեց. «Միգուցե ընդդիմադիր ուժերը բորբոքվել են, պարզ է, որ հեշտ չէ պատերազմական պայմաններում այցելություններ կատարել: Սակայն չէի կարող չմասնակցել այս միջոցառմանը, իմ երկրի նախագահի թուլտվությամբ եմ եկել»:
Նա հույս հայտնեց, որ 2013թ.-, երբ միջոցառումն անցկացվի Բաքվում, հայկական պատվիրակությունը նույնպես կայցելի Ադրբեջան:
Իսմադ Աբասովը նաև չմոռացավ հայ լրագրողներին առաջարկել այց կատարել Ադրբեջան` «տեսնելու մեր երկրի զարգացումները»: Վերջում լրագրողներին նաև խորհուրդ տվեց. «Գրեք, բայց գրեք անկեղծ»:Thursday, May 13, 2010
Ադրբեջանցի նախարարը ծնվել է Երևանում և հայերենը դեռ չի մոռացել

Իսմադ Աբասովը նաև չմոռացավ հայ լրագրողներին առաջարկել այց կատարել Ադրբեջան` «տեսնելու մեր երկրի զարգացումները»: Վերջում լրագրողներին նաև խորհուրդ տվեց. «Գրեք, բայց գրեք անկեղծ»:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment