Մեկնաբանելով Մինսկի համանախագահ երկրների ղեկավարներ Օբամայի, Մեդվեդևի և Սարկոզիի համատեղ հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի համակամարտության կարգավորման վերաբերյալ, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը Report.am-ին փոխանցեց.
«Ըստ էության ամբողջությամբ բխում է 2007թ. Մինսկի Մադրիդյան սկզբունքներից և նախանշում է Ղարաբաղյան խնդրի կարգավորման ընթացակարգերը, իր մեջ պարունակում է երեք կարևորագույն հիմնադրույթները` կապված ժողովուրդների ինքնորոշման իրավունքների իրացման, ուժի կիրառման բացառման հետ և դրանով պայմանավորված նաև տարածքային ամբողջականության սկզբունքների ապահովման բոլոր հնարավորությունները: Սա ևս մեկ անգամ ազդանշան է Ադրբեջանին, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից վերջին շրջանում այսպես ասած մի փոքր ագրեսիվ քաղաքականության իրականացման համար: Ազդանշան էր Ադրբեջանին, որ խնդրի կարգավորումը բացառապես խաղաղ բանակցությունների ուղին է, և այդ պարագայում ցանկացած այլ մոտեցում կդատապարտվի Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից: Կարծում եմ, որ սա ավելի շատ Ադրբեջանին է վերաբերվում այն իմաստով, որ վերջինիս ռազմաքաղաքականությունը կասեցվի, դադարեցվի և ի գիտություն բոլոր կողմերի, որ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություննները որևէ աջակցություն չեն կարող գտնել Մինսկի համանախագահ երկրների կողմից: ՀՀ արտգործնախարարը հստակ ներկայացրել է երկրի դիրքրոշումը հարցի վերաբերյալ, և թե ինչ կիրառման դաշտում է պետք տեսնել երեք երկրների համատեղ հայտարարությունը»:
Monday, June 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment