Sunday, June 27, 2010

Այժմ էլ հասունանում է թուրք-իսրայելական «զբոսաշրջային» ճգնաժամ

Haynews.am. 26-6-2010- Թուրք-իսրայելական հարաբերությունների լարվածությունը մեծ վնաս է հասցրել նաև թուրքական զբոսաշրջությանն ու Թուրքիայում հանգստանալ պատրաստվող իսրայելցիներին: Ինչպես փոխանցում է Radikal-ը, մինչ Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող «ազատության նավատորմի» հետ կապված միջադեպը, Թուրքիայի ծովափնյա շրջաններում հանգիստն անցկացնել պատրաստվող իսրայելցիները դեպքերից հետո տուրիստական գործակալություններից հետ են պահանջել իրենց կողմից նախօրոք ամրագրված ուղեգրերի համար վճարված գումարը, իսկ տուրիստական գործակալությունները, որոնք իրենց հերթին վճարել էին թուրքական հյուրանոցներին նախօրոք ամրագրման համար, այժմ հետ են պահանջում այդ գումարները: Նշվում է, որ Թուրքիայում իրենց արձակուրդներն էին պատրաստվում անցկացնել մոտ 200 հազար իսրայելցի, ինչը ենթադրում է, որ այս ամենը ենթադրում է հսկայական գումարների հետ կապված խնդիրներ:

No comments: