Wednesday, June 30, 2010

Հասանով. «Մեզ համար կարևոր է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ԱՄՆ–ի դիրքորոշումը»

7Or.am. 30-6-2010- Ադրբեջանի նախագահական աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել է, թե Ադրբեջանը մեծ կարևորություն է տալիս ԱՄՆ պետքարտուղարի այցին։ Նրա խոսքերով՝ շատ կարևոր է երկկողմանի համագործակցության հարցերն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քննարկել այս մակարդակով։ Ալի Հասանովն ընդգծել է, որ Ադրբեջանին հարկավոր է ղարաբաղյան հակամարատության կարգավորման հարցում ԱՄՆ-ի աջակցությունը, ինչպես նաև այդ երկրի դիրքորոշումը հակամարտության վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը այլ երկրների հետ իր հարաբերությունները կառուցում է՝ հիմնվելով ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նրանց ունեցած դիրքորոշումից։ Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Հիլարի Քլնթոնը կմեկնի Ադրբեջան, իսկ հետո կժամանի Հայաստան։

No comments: