Friday, June 25, 2010

ԱՄՆ Կոնգրեսը Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցներ կկիրառի

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցներ կիրառելու օրինագիծը: Ըստ այդ պատժամիջոցների, այսպես կոչված «սև ցուցակն են» համալրում Իրանի պետական բանկը, մի քանի ծովային ընկերություններ, իսլամական հեղափոխության պահապաններ գնդի բարձրաստիճան սպաների բանկային հաշիվները: Հիշեցնենք, որ Արևմուտքը Իրանին մեղադրում է ատոմային ռումբ ստեղծելու փորձերի մեջ: Իր հերթին պաշտոնական Թեհրանը պնդում է, որ իր ատոմային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի:

No comments: