Friday, June 25, 2010

ԱՎՍՏՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՉԷ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերը հայտարարել է, թե Ավստրիան շահագրգռված է Նաբուկո ծրագրով, այդ պատճառով էլ Հարավային Կովկասում առաջին դեսպանատունը բացում է Բաքվում։ Նրա խոսքով, Հարավային Կովկասի մյուս երկրներում դեսպանատներ բացելու ծրագրերը ուժի մեջ են: Պատասխանելով Բաքվում իր եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի համատեղ ասուլիսում վերջինիս հայտարարությունների մասին հարցին, Շպինդելեգերն ասել է, թե չի մեկնաբանում իմ գործընկերոջ արած հայտարարությունը եւ ընդհանրապես չի եկել լուծելու Ադրբեջանի և Հայաստանի խնդիրը։ Դրա համար կա Մինսկի խումբը, ասել է նա։

No comments: