Wednesday, June 30, 2010

Իրանը հեռահար օգտագործման հրթիռներ է պատրաստում

Haynews.am. 30-6-2010- Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին ասել է, որ ներկայումս Իրանը մշակում է հեռահար հարվածների համար նախատեսված զենիթահրթիռային համակարգերի արտադրման ծրագիր: Նա նաև նշել է, որ դա պայմանավորված է նրանով, որ չեղյալ է հայտարարվել ռուսական C-300 համակարգերի ներկրումն Իրան: Նշենք, որ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը Իրանին C-300 համակարգեր տրամադրելու որոշումից հետ է կանգնել այն բանից հետո, երբ հունիսի 9-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իրանի դեմ ընդունել է նոր խստացված պատժամիջոցներ: Հիշեցնենք, որ Իրանին C-300 զենիթահրթիռային համակարգեր տրամադրելու պայմանագիրը Ռուսաստանի ու Իրանի միջև կնքվել է 2005թ-ին:

No comments: