News.am. 30-6-2010- Արենիի համալիրը, որտեղից պեղվել է ավելի քան 5 500 տարեկան հնագույն կոշիկը, հայտնաբերվել է դեռեւս 1970-ական թվականներին, իսկ հետազոտություններ Արենիի քարանձավներում 9 երկրների ավելի քան 12 հնագիտական հաստատություններ իրականացնում են 2007-ից սկսած։
Այս մասին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում հունիսի 30-ին տեղի ունեցած նախագահության նիստի ընթացքում հայտարարեց ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։
Նրա խոսքով, Արենիի քարանձավներում, բացի վերջին ժամանակներս գտնված, մեծ աղմուկ հանած հնագույն կոշիկի, հայտնաբերվել են պղնձեքարեդարի հրաշալիորեն պահպանված օրգանական այլ նյութեր եւս՝ փայտ, գործվածքեղեն, ծղոտ եւ կաշի։ «Հնագույն նմուշներն Արենիի քարանձավներում պահպանվել են շնորհիվ այնտեղ եղած բավական կայուն ջերմաստիճանի եւ չորության։ Իրերի պահպանվելուն մեծապես նպաստել էնաեւ այն հանգամանքը, որ Արենիում գտնված բոլոր նմուշները ծածկված են եղել ինչ-որ կարծր կեղեւով, ինչն էլ նմուշները փրկել է ոչնչացումից»,- տեղեկացրեց Պավել Ավետիսյանը։
Նա նաեւ նշեց, որ նույն քարանձավում, որտեղ հայտնաբերվել է հնագույն կոշիկի նմուշը, պեղումների արդյունքում գտնվել են նաեւ մարդու ամենահին ուղեղը եւ գինու թորման եւ պահպանման ամենահին հորերը։ «Գտնված խաղողի մնացորդների եւ հորերի ֆիզիկաքիմիական հետազոտությունները կհաստատեն, որ մենք գործ ունենք աշխարհում ամենահին գինեգործական սրահների հետ»,- ամփոփեց ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենը։Wednesday, June 30, 2010
ԳԱԱ հնագիտության ինստիտուտ. Արենիի հնագիտական համալիրում գտնվել է մարդու ամենահին ուղեղը
News.am. 30-6-2010- Արենիի համալիրը, որտեղից պեղվել է ավելի քան 5 500 տարեկան հնագույն կոշիկը, հայտնաբերվել է դեռեւս 1970-ական թվականներին, իսկ հետազոտություններ Արենիի քարանձավներում 9 երկրների ավելի քան 12 հնագիտական հաստատություններ իրականացնում են 2007-ից սկսած։
Այս մասին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում հունիսի 30-ին տեղի ունեցած նախագահության նիստի ընթացքում հայտարարեց ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։
Նրա խոսքով, Արենիի քարանձավներում, բացի վերջին ժամանակներս գտնված, մեծ աղմուկ հանած հնագույն կոշիկի, հայտնաբերվել են պղնձեքարեդարի հրաշալիորեն պահպանված օրգանական այլ նյութեր եւս՝ փայտ, գործվածքեղեն, ծղոտ եւ կաշի։ «Հնագույն նմուշներն Արենիի քարանձավներում պահպանվել են շնորհիվ այնտեղ եղած բավական կայուն ջերմաստիճանի եւ չորության։ Իրերի պահպանվելուն մեծապես նպաստել էնաեւ այն հանգամանքը, որ Արենիում գտնված բոլոր նմուշները ծածկված են եղել ինչ-որ կարծր կեղեւով, ինչն էլ նմուշները փրկել է ոչնչացումից»,- տեղեկացրեց Պավել Ավետիսյանը։
Նա նաեւ նշեց, որ նույն քարանձավում, որտեղ հայտնաբերվել է հնագույն կոշիկի նմուշը, պեղումների արդյունքում գտնվել են նաեւ մարդու ամենահին ուղեղը եւ գինու թորման եւ պահպանման ամենահին հորերը։ «Գտնված խաղողի մնացորդների եւ հորերի ֆիզիկաքիմիական հետազոտությունները կհաստատեն, որ մենք գործ ունենք աշխարհում ամենահին գինեգործական սրահների հետ»,- ամփոփեց ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենը։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment