Haynews.am . 23-6-2010- Թուրքիայում շարունակում են երկար տարիների ազատազրկման դատապարտել ինչպես քաղաքական գործիչների, այնպես էլ երեխաների: Ինչպես հայտնում է Radikal-ը, թուրքական դատարանը 11 տարվա ազատազրկման է դատապարտել մի քուրդ պատանու` արգելված ցույցին մասնակցելու համար: Ցույցը տեղի էր ունեցել 2008 թվականին` Շանլըուրֆայում` որպես աջակցություն ցմահ ազատազրկման դատապարտված քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանին:
Իսկ ցույցի կազմակերպիչը` 2009 թվականին ահաբեկչական կազմակերպությունների հետ կապեր ունենալու մեղադրանքով Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից փակված քրդական խորհրդարանական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախկին ճյուղային ղեկավար Սալիհ Սաղըշը դատապարտվել է 21 տարվա ազատազրկման:
Նույն գործով 10-15 տարի ազատազրկման են դատապարտվել նաև «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության մի շարք նախկին անդամներ:
Wednesday, June 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment