Saturday, June 26, 2010

Թուրքական ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ. «Թուրքիան պետք է անհապաղ դադարեցնի խաղաղապահական առաքելությունը ...

Թուրքական ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ. «Թուրքիան պետք է անհապաղ դադարեցնի խաղաղապահական առաքելությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչած Լիբանանում»
Haynews.am. 26-6-2010- Թուրքիայի Ազգային մեծ ժողովը երկար քննարկումներից հետո ընդունել է օրինագիծ, որը վերաբերում է այդ երկրի զինծառայողների` Լիբանանում խաղաղապահական առաքելության երկարաձգման հետ: Ինչպես փոխանցում է CNNTurk-ը, մեջլիսը երկար քննարկումներից հետո հավանություն է տվել օրինագծին, և թուրք զինվորները, որոնց թիվը Լիբանանում հասնում է 495-ի, ևս 1 տարի խաղաղապահական առաքելություն կիրականացնեն այդ երկրում: Մանդատի երկարաձգմանը կտրուկ դեմ է հանդես եկել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության փոխնախագահ Օնուր Օյմենը, ով հայտնի է հակահայկական հայտարարություններով: Վերջինս նշել է, որ թուրք զինվորները տեղակայված են ամենավտանգավոր հատվածներում և առանձին ընդգծել, որ «թուրք զինծառայողները չպետք է Հայոց ցեղասպանությունը միաձայն ճանաչած պետությունում խաղաղապահական առաքելություն իրականացնեն, և այդ առաքելությունը պետք է անհապաղ դադարեցվի»: Հիշեցնենք, որ «Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը« (Cumhuriyet Halk Partisi կամ CHP) քեմալիստական ձախակենտրոն կուսակցություն է: Հիմնադրվել է 1923 թվականին` Քեմալ Աթաթուրքի կողմից: Հանդիսանում է Թուրքիայի ամենահին քաղաքական կուսակցությունը: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (AKP) հետո Թուրքիայի Ազգային մեծ ժողովում պատգամավորական մանդատներն ունի (120 տեղ): Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժն է:

No comments: