Saturday, June 5, 2010

Ահմադինեժադն էլ կմեկնի Ստամբուլ

Tert.am. 5-6-2010- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մեկնում է Թուրքիա՝ մասնակցելու Ասիայում վստահության և համագործակցության ամրապնդման համաժողովի (CICA) երրորդ խորհրդակցությանը, որը կանցկացվի հունիսի 7-9-ը Ստամբուլում։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի գլխավորությամբ անցկացվելիք համաժողովին կմասնակցեն CICA-ի անդամ երկրների ղեկավարները, այդ թվում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և այլք։ Թուրքիայում անցկացվելիք խորհրդակցության օրակարգում միջուկային զենքի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումն է։ Նշենք, որ ներկայումս CICA-ն ունի 20 անդամ-պետություն։

No comments: