Saturday, June 26, 2010

Պատերազմը կկանխորոշի Ալիևների իշխանության վերջը

7or.am. 25-6-2010- -Ադրբեջանի նախագահի՝ պատերազմի վերաբերյալ ախմախ հայտարարություններին ՀՀ նախագահն ադեկվատ պատասխան է տվել' ասելով, թե մենք պատրաստ ենք ցանկացած մարտահրավերի,-«Տեսակետ» մամուլի ակումբում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը։ -Այդ տղան, այդ երիտասարդը՝ Ալիևը, խռովկան երեխայի տպավորություն է թողնում ինձ վրա,-հայտարարել է պատգամավորն ու ավելացրել, թե մենք՝ հայերս, նոր պատերազմի կարիք չունենք, սակայն եթե ադրբեջանցիները պատերազմ սկսեն, անհնար է, որ չպարտվեն։ Բանախոսի համոզմամբ' Ալիևների ընտանիքի համար, ովքեր փորձում են իրենց դինաստիական ղեկավարությունն օրինականացնել, Արցախի հարցը միջոց է իշխանությունը պահելու համար. -Ես համոզված եմ, որ նա կյանքում պատերազմ չի սկսի, որովհետև այդ պատերազմը անպայմանորեն կկանխորոշի Ալիևների իշխանության վերջը։

No comments: