Wednesday, June 30, 2010

Իսրայելը սպառնում է. Թուրքիան Մերձավոր արեւելքում վնասներ կկրի

News.am. 30-6-2010- Իսրայելական զինվորական պատվիրակության ինքաթիռին Թուրքիայի օդային տարածքով թռչելու թույլտվություն չտալուց հետո իսրայելցի մի բարձրաստիճան պաշտոնյա խիստ է արձագանքել Թուրքիայի այդ քայլին։ Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ իսրայելցի բարձրաստիճան մի պաշտոնյա անգլիական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում խորհուրդ է տվել Թուրքիային երկու երկրների միջեւ ստեղծված ճգնաժամը խորացնելուց առաջ երկու անգամ մտածել։ Իսրայելցի պաշտոնյան նշել է, որ Թուրքիան կարծես ընտրել է հարաբերությունների լարման ճանապարհը, որը ոչ մեկին օգուտ չէ։ «Եթե Թուրքիան առիթ է փնտրում Իսրայելի հետ հարաբերությունները ամբողջովին խզելու համար, դա կվնասի Մերձավոր Արեւելքում Թուրքիայի դիրքին։ Երկու երկրների շահերից է բխում ռազմական ոլորտում համագործակցությունը, եւ դրա փոփոխության համար որեւէ պատճառ չկա»,-նշել է նա։ Իր խոսքում, իսրայելցի պաշտոնյան Թուրքիային հիշեցրել է Խորհրդային Միության գլխին եկածը՝ ասելով, որ 1967թ.-ին Խորհրդային Միությունը մեջքով շրջվեց Իսրայելին, սակայն հետագայում ափսոսաց, քանի որ հասկացավ, որ կորցրել է տարածաշրջանում իր ազդեցությունը։

No comments: