7Or.am. 14-6-2010- Իսրայելական մամուլը մանրամասներ է հրապարակել Պաղեստինի ինքնավարության առաջնորդի և ԱՄՆ նախագահի հանդիպման մասին, որտեղ նա իբր թե հայտարարել է, թե Գազայի հատվածի շրջափակման վերացումը կուժեղացնի «ՀԱՄԱՍ»-ը։
«Գազայի հատվածի շրջափակման ամբողջական վերացումը կհանգեցնի «ՀԱՄԱՍ»-ի ուժեղացմանը, այդ պատճառով էլ մենք կտրականապես առարկում ենք այդպիսի քայլի դեմ»,-հայտարարել է Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ նախորդ շաբաթ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ։
«Timeturk»-ը իսրայելական թերթից մեջբերել է, թե հրապարակումը հայտարարում է, որ Պաղեստինի առաջնորդի շրջապատում համարում են՝ «գազայի հատված նավերի և բեռների անարգել մուտքը Պաղեստինյան ինքնավարությանը ծայրահեղ վատ վիճակի մեջ կդնի»։
Թերթը գրում է, որ նման կարծիք է արտահայտել նաև Եգիպտոսը։ Չնայած որ Եգիպտոսը ժամանակավորապես բացել է հսկիչ կետը Ռաֆիահում՝ որպես բողոքի ցույց ընդդեմ «Ազատության նավատորնմի» դեմ Իսրայելի գործողությունների, նա այդ հատվածի շրջափակումը շարունակում է։
Tuesday, June 15, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment