Tuesday, June 15, 2010

ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԱՅՐՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴՐՈՇՆԵՐԸ, ԻՍԿ ՀԱՅԿԱԿԱՆԸ` ԿԱԽՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆԻ ԿՈՂՔԻՆ

«ԱԶԳ», 15-06-2010- Ինչպես տեղեկացնում է Zman.com կայքը, Իսրայելում` բացի իսրայելական դրոշներից, թուրքական եւ հայկական դրոշների մեծ պահանջարկ կա: Իսրայելում դրոշներ արտադրող գործարանի տնօրեն Ավի Մարոմի խոսքերով, եթե թուրքական դրոշը հրեաներին անհրաժեշտ է այրելու համար, ապա հայկականը «իսրայելցիները կախում են պետական դրոշի կողքին` այդ կերպ ցույց տալով իրենց վերաբերմունքը Թուրքիային», նշել է Մարոմը: Վերջինս տեղեկացրել է նաեւ, որ իրենք դեմ են դրոշներ այրելուն. «Ես որպես դրոշագործ, որպես մարդ, որի կինը ծագումով Թուրքիայից է, հրաշալի հասկանում եմ, թե ինչ նշանակություն ունի Թուրքիայում իրենց դրոշի այրումը. դա բոլոր թույլատրելի սահմանների խախտում է», շեշտել է Մարոմը: Այնուամենայնիվ իսրայելցիները շարունակում են իրենց դժգոհությունը հայտնել թուրքերից` վերջին իրադարձությունների հետ կապված. Իսրայելի քաղաքներում շարունակում են թուրքական դրոշներ այրել:

No comments: