Friday, June 25, 2010

Արթուր Բաղդասարյանն իրական չի համարում պատերազմի վերսկսման հնարավորությունը

News.am. 25-6-2010- Հայաստանը պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի: Այդ մասին հունիսի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է հնարավոր ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման հնարավորությունը: «Սակայն ես չեմ պաշտպանում այն ասեկոսները, թե պատերազմ է սկսվելու»,- նշել է Բաղդասարյանը եւ հավելել, թե Հայաստանի զինված ուժերը գտնվում են մարտունակ վիճակում: Անդրադառնալով ադրբեջանական կողմի սադրանքին, որին զոհ գնացին 4 հայ զինվորներ՝ ԱԱԽ քարտուղարը նշել է. «Մենք լրջորեն դատապարտում ենք այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 18-ին Ադրբեջանի եւ Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում»: Ըստ Բաղդասարյանի, սակայն, որեւէ անհրաժեշտություն չկա հրաժարվել բանակցային գործընթացից: «Հայաստանը հավատարիմ է բանակցային գործընթացին եւ չպետք է թույլ տանք նման սադրանքներ»: Ըստ ԱԱԽ քարտուղարի՝ Հայաստանի գործողությունները միտված են 3 գործոնի ապահովման՝ ա) ԼՂ կարգավիճակի ճշտում. կա՛մ անկախություն, կա՛մ Հայաստանի կազմում, բ) միջնորդավորված կապի բացառում Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ, գ) անվտանգության երաշխիքների ապահովում:

No comments: