Tert.am. 29-6-2010- «Այսօր այն անձը, ով ասում է, թե պատերազմ չի սկսվի, չարի գործն է կատարում։ Մենք պատերազմ չենք ուզում, բայց մենք ամեն վայրկյան պատրաստ ենք դրան», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։
Ըստ նրա՝ արտաքին ուժերի ճնշումներն ու ադրբեջանցիների հոխորտանքներն ի վերջո բերելու են նրան, որ կողմերից մեկի համբերությունը սպառվելու է։ «Մենք պետք է պատրաստ լինենք դրան, որպեսզի հետո չգրենք Ադանայի ողբի նման մի ողբ Ղարաբաղի մասին», – ասաց նա։
Միաժամանակ, հրամանատարը նկատեց, որ իրավիճակը շատ սրված է։ Նրա կարծիքով, պետք է ձևավորի «պրոֆեսիոնալների բրիգադ», որը կոգեշնչի երիտասարդ զինվորներին, իսկ հարկ եղած դեպքում ծանր հարվածները կվերցնի իր վրա։
«Մենք պետք է դիրքային պայքար մղենք։ Մենք չենք ուզում գրավել Բաքուն կամ Գանձակը, մենք պետք է ամրացնենք մեր դիրքերը, որպեսզի հակառակորդը չկարողանա այն անցնել», – նշեց նա։
Խոսելով բանակցային գործընթացի արդյունքների մասին՝ Եղիազարյանը նշեց, որ ինքը դրանք զրոյական է համարում։Tuesday, June 29, 2010
Որ հետո չգրենք Ադանայի ողբի նման մի ողբ Ղարաբաղի մասին
Tert.am. 29-6-2010- «Այսօր այն անձը, ով ասում է, թե պատերազմ չի սկսվի, չարի գործն է կատարում։ Մենք պատերազմ չենք ուզում, բայց մենք ամեն վայրկյան պատրաստ ենք դրան», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։
Ըստ նրա՝ արտաքին ուժերի ճնշումներն ու ադրբեջանցիների հոխորտանքներն ի վերջո բերելու են նրան, որ կողմերից մեկի համբերությունը սպառվելու է։ «Մենք պետք է պատրաստ լինենք դրան, որպեսզի հետո չգրենք Ադանայի ողբի նման մի ողբ Ղարաբաղի մասին», – ասաց նա։
Միաժամանակ, հրամանատարը նկատեց, որ իրավիճակը շատ սրված է։ Նրա կարծիքով, պետք է ձևավորի «պրոֆեսիոնալների բրիգադ», որը կոգեշնչի երիտասարդ զինվորներին, իսկ հարկ եղած դեպքում ծանր հարվածները կվերցնի իր վրա։
«Մենք պետք է դիրքային պայքար մղենք։ Մենք չենք ուզում գրավել Բաքուն կամ Գանձակը, մենք պետք է ամրացնենք մեր դիրքերը, որպեսզի հակառակորդը չկարողանա այն անցնել», – նշեց նա։
Խոսելով բանակցային գործընթացի արդյունքների մասին՝ Եղիազարյանը նշեց, որ ինքը դրանք զրոյական է համարում։
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment