News.am. 29-6-2010- Մոտակա ժամանակներս Իրանին ոչ մի հարված չի հասցվի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ, «Նորավանք» գիտակրթական քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սեւակ Սարուխանյանը։ Նրա կարծիքով, ոչ մի հիմք չկա կարծելու, որ մոտակա տարում Իրանի դեմ ռազմական գործողություններ կծավալվեն։
«Իրանի հետ սահմանին ադրբեջանական տարածքներում ռազմական ուժի տեղակայման մասին լուրերն ապատեղեկատվություն են»,- հայտարարեց Սարուխանյանը՝ դա անվանելով իսրայելական ապատեղեկատվություն։ Փորձագետի խոսքով, իրանա-ադրբեջանական սահմանին՝ Ադրբեջանի տարածքում գտնվում է աննշան քանակությամբ ամերիկյան զինուժ՝ ոչ ավելին։
ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի տարածաշրջանային այցի առնչությամբ իրանագետը համոզմունք հայտնեց, որ դա ոչ մի կերպ Իրանին չի վերաբերում։ «Հայաստանում կքննարկվեն հայ-թուրքական հարաբերությունները եւ ղարաբաղյան հակամարտությունը, Ադրբեջանում՝ ղարաբաղյան հակամարտությունը եւ տնտեսական քաղաքականությունը»,- ամփոփեց փորձագետը։Tuesday, June 29, 2010
Փորձագետ. Իրանը կարող է հանգիստ քնել
News.am. 29-6-2010- Մոտակա ժամանակներս Իրանին ոչ մի հարված չի հասցվի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ, «Նորավանք» գիտակրթական քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սեւակ Սարուխանյանը։ Նրա կարծիքով, ոչ մի հիմք չկա կարծելու, որ մոտակա տարում Իրանի դեմ ռազմական գործողություններ կծավալվեն։
«Իրանի հետ սահմանին ադրբեջանական տարածքներում ռազմական ուժի տեղակայման մասին լուրերն ապատեղեկատվություն են»,- հայտարարեց Սարուխանյանը՝ դա անվանելով իսրայելական ապատեղեկատվություն։ Փորձագետի խոսքով, իրանա-ադրբեջանական սահմանին՝ Ադրբեջանի տարածքում գտնվում է աննշան քանակությամբ ամերիկյան զինուժ՝ ոչ ավելին։
ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի տարածաշրջանային այցի առնչությամբ իրանագետը համոզմունք հայտնեց, որ դա ոչ մի կերպ Իրանին չի վերաբերում։ «Հայաստանում կքննարկվեն հայ-թուրքական հարաբերությունները եւ ղարաբաղյան հակամարտությունը, Ադրբեջանում՝ ղարաբաղյան հակամարտությունը եւ տնտեսական քաղաքականությունը»,- ամփոփեց փորձագետը։
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment