Friday, June 25, 2010

Թուրք պատգամավոր. Թուրքիայի կառավարությունը նախ իր ներսում պետք է խաղաղություն հաստատի

Panorama.am. 25-6-2010- ՄԱԿ-ի շրջանակներում ժամանակավորապես Լիբանանում տեղակայված թուրքական զորակազմի` այդ երկրում մնալու ժամկետն արդեն չորրորդ անգամ երկարեցվում է: Այդ մասին տեղեկանում ենք թուրքական «Սի Էն Էն թուրք» (CNNTurk) լրատվական ծառայությունից: Մեջլիսի ընդունած կառավարության համապատասխան առաջարկը լուրջ դժգուհություն է առաջ բերել խորհրդակարանական ընդդիմադիր ուժերի շրջանում: Այդ որոշումն առարկել են «Խաղաղություն և ժողովրդավարություն» (BDP) և «Ժողովրդահանրապետական» ընդդիմադիր կուսակցությունները: «BDP»-ի պատգամավոր Հասիփ Քափլանն օրինակ հայտարարել է. «Այս երկրի կառավարություննը նախ իր ներսում պետք է խաղաղություն հաստատի, հետո նոր փորձի դա անել այլ երկրներում»: «CHP»-ի պատգամավոր Օնուր Օյմենն էլ արտահայտվելով իր և իր կուսակիցների դժգոհությունն այդ կապակցությամբ, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Լիբանանում 495 մարդուց բաղկացած թուրքական զորախումբը գտնվում է ամենառիսկային գոտիներից մեկում: Բացի այդ նա հիշեցրել է նաև, որ Լիբանանը օրենսդիրների քվեարկությամբ Հայոց ցեղասպանությունը ընդունած երկիր է: Ի պատասխան ընդդիմադիրների հնչեցրած բողոքների ու մտահոգությունների` պետնախարար Էգեմեն Բաղըշն էլ ասել է, որ Թուրքիան անհրաժեշտաբար իր աջակցությունն է հայտնում Մերձավոր արևելքում կայունություն և անվտանգություն հաստատելու գործին:

No comments: