Tuesday, June 22, 2010

Ֆրենկ Փալոնը Վաշինգտոնին կոչ է անում սահմանափակել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը

Tert.am. 22-6-2010- ԱՄՆ կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը տարածել է հայտարարություն, որում նշվում է, որ այն փաստը, որ այս հունիսի 18–ի հարձակումը Ադրբեջանն իրականացրել է հայկական կողմից սադրիչ գործողությունների բացակայության պայմաններում և երեք նախագահների հանդիպումից անմիջապես հետո, ավելի վտանգավոր ու սարսափելի է դարձնում այդ իրողությունը։ «Ես կրկին կոչ եմ անում ԱՄՆ կառավարությանը վերականգնել Ազատության աջակցության ակտի 907 ուղղումը և սահմանափակել Ադրբեջանին հատկացվող հետագա ռազմական օգնությունը»,– ասվում է Փալոնի հայտարարությունում։

No comments: