Tuesday, June 22, 2010

Թուրքիայում քրեական գործ է հարուցվել քուրդ պատգամավորի նկատմամբ

News.am. 22-6-2010- Թուրքիայի Բաթմանի նահանգային դատախազությունը «զինվորական ծառայությունից խուսափելուն աջակցելու» մեղադրանքով հետաքննություն է սկսել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Բենգի Յըլդըզի դեմ։ Բենգի Յըլդըզը օրեր առաջ թուրքական իշխանություններին հանձնված PKK-ի 13 անդամների նկատմամբ կալանման որոշման դեմ բողոքելու համար կազմակերպված միջոցառմանը խորհուրդ է տվել ժողովրդին՝ իրենց որդիներին չուղարկել զինվորական ծառայության։ «Թուրքիան լուրջ բռնության եւ պատերազմի ուղին է բռնել։ Մեր ձայնը չլսեցին։ Այսօր դիակներ են գալիս։ Աշխարհում եւ Եվրոպայում օգտագործվում է խղճի իրավունքը։ Ըստ Եվրոպայի Մարդու իրավունքների դատարանի՝ զինվորական ծառայության չգնալը՝ իրավունք է։ Այսուհետ, ձեր երեխաներին մի ուղարկեք այս կեղտոտ պատերազմին։ Այս պատերազմին համագործակից մի եղեք։ Թող այս երկրի ղեկավարները իրենց երեխաներին ուղարկեն ծառայության»,-նշել է քուրդ պատգամավորը։ Նշենք, որ Բենգի Յըլդըզը ամիսներ առաջ Բիթլիսի կուսակցական համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիան պետք է դարասկզբին հայերի դեմ իրականացրած կոտորածի համար ներողություն խնդրի։

No comments: