Thursday, June 10, 2010

Թուրքիան մեկնաբանել է, թե ինչու է դեմ քվեարկել Իրանի դեմ ընդունված բանաձևին

7or.am.10-6-2010- Ինչպես հաղորդում է «TRT»-ն, Թուրքիայի վարչապետի աշխատակազմը մեկնաբանել է, թե ինչու է իր երկիրը դեմ քվեարկել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհդի բանաձևին։ -Թուրքիան հավատարիմ է Թեհրանյան համաձայանգրին, որը ստորագրել է։ Թուրքիան հենց սկզբից պնդում էր, որ ճիշտը խնդրի լուծման դիվանագիտական ճանապարհն ընտրելն է, և անհրաժեշտ է թափանցիկ դիվանագիտություն կիրառել,-ասված է հաղորդագրության մեջ։ Համաձայն ստացված տեղեկատվության՝ քվեարկությունից առաջ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հեռախոսով բանակցություններ է վարել մի քանի ղեկավարների հետ։ Նա հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, Բրազիլիայի նախագահ Լուլո դա Սիլվայի, Լիբանանի վարչապետ Սայիդ Հարիրի հետ և կարծիքներ է փոխանակել այն որոշման վերաբերյալ, որը պետք է ընդունիԱնվտանգության խորհուրդը։ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին բանձևին Թուրքիայի՝ դեմ քվերակելու վերաբերյալ հայտարարության մեջ ասված է հետևյալը. «Թուրքիան կատարել է ստորագրված Թեհրանյան համաձայնագրի պայմանները»։

No comments: