Thursday, June 10, 2010

Մեւլյութ Չավուշօղլուն կայցելի Վրաստան

News.am. 10-6-2010- Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մեւլյութ Չավուշօղլուն հունիսի 13-ից 15-ը պաշտոնական այց կկատարի Վրաստան: Այցի ընթացքում Չավուշօղլուն կհանդիպի հանրապետության նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի, ռեինտեգրացիայի հարցերով պետնախարար Թեմուր Յակոբիշվիլիի, արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի եւ փախստականների հարցերով պետնախարար Կոբա Սուբելիանիի հետ: Նախատեսված են նաեւ Չավուշօղլուի հանդիպումները, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների, Շիդա Քարթլի տարածաշրջանի նահանգապետ Լադո Վարձելաշվիլիի եւ Աջարիայի կառավարության նախագահ Լեւան Վարշալոմիձեի հետ:

No comments: