Aysor.am. 12-6-2010- Թուրքիան և արաբական երկրները` Լիբանանը, Հորդանանը և Սիրիան որոշում են կայացրել Համագործակցության Խորհրդի ձևավորման մասին, որի նպատակն է «անձանց և ապրանքների ազատ տեղաշարժը»: Այդ մասին հայտնում է Միգնյուզ.քոմ-ը:
Թեև համամասնակցության հրավիրվում են բոլոր շահագրգիռ երկրները, Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն շտապել է հայտարարել, որ նոր կազմավորումը «ԵՄ-ին այլընտրանք չէ»:
Նախարարը հայտարարել է, որ իր պետությունը դեռ չի կորցնում Եվրամիությանն անդամագրվելու հույսը, սակայն նման ցանկությունները չեն կարող խոչընդոտ լինել հարևան պետությունների հետ փոխհարաբերություններում:
Համագործակցության Խորհրդի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է Ստամբուլում ավարտված Թուրք-արաբական տնտեսական համաժողովի ընթացքում:
Աղբյուրը նշում է, որ ֆորումի մասնակիցները կանգնած ծափողջյուններով դիմավորեցին միջոցառմանը եկած Թուրքիայի վարչապետ Էրդողանին, որը «խաղաղության նավախմբի» հետ կապված դեպքից հետո դարձել է մահմեդական աշխարհի կուռքը:Saturday, June 12, 2010
Թուրքիան և արաբական երկրները Համագործակցության Խորհուրդ կստեղծեն
Aysor.am. 12-6-2010- Թուրքիան և արաբական երկրները` Լիբանանը, Հորդանանը և Սիրիան որոշում են կայացրել Համագործակցության Խորհրդի ձևավորման մասին, որի նպատակն է «անձանց և ապրանքների ազատ տեղաշարժը»: Այդ մասին հայտնում է Միգնյուզ.քոմ-ը:
Թեև համամասնակցության հրավիրվում են բոլոր շահագրգիռ երկրները, Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն շտապել է հայտարարել, որ նոր կազմավորումը «ԵՄ-ին այլընտրանք չէ»:
Նախարարը հայտարարել է, որ իր պետությունը դեռ չի կորցնում Եվրամիությանն անդամագրվելու հույսը, սակայն նման ցանկությունները չեն կարող խոչընդոտ լինել հարևան պետությունների հետ փոխհարաբերություններում:
Համագործակցության Խորհրդի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է Ստամբուլում ավարտված Թուրք-արաբական տնտեսական համաժողովի ընթացքում:
Աղբյուրը նշում է, որ ֆորումի մասնակիցները կանգնած ծափողջյուններով դիմավորեցին միջոցառմանը եկած Թուրքիայի վարչապետ Էրդողանին, որը «խաղաղության նավախմբի» հետ կապված դեպքից հետո դարձել է մահմեդական աշխարհի կուռքը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment