Saturday, June 5, 2010

Մեդվեդև. Իրանի նկատմամբ պատժամիջոցների պայմանավորվածություն կա

Report.am. 5-6-2010- Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը Գերմանիայում հայտարարել է, որ գործնականում կա Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պայմանավորվածություն: Ճիշտ է, նրա խոսքերով, ոչ ոք չի ուզում դրանք: «Մենք հույս ունենք, որ իրանական ղեկավարությունը կլսի միջազգային հանրության ձայնը: Չի կարելի շարունակել անպատասխանատու գործունեությունը, պետք է լսել` ինչ են ասում միջազգային ասպարեզում, պետք է շփվել միջազգային հանրության գործընկերների հետ։ Միայն այդպես կարելի է լուծել ամենաբարդ խնդիրները»,- հայտարարել է Մեդվեդևը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահը պաշտոնական բանակցությունններ է վարում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

No comments: