Friday, June 25, 2010

Ռուս փորձագետ. Ալիեւը լքել է Սանկտ-Պետերբուրգը՝ ՌԴ դիրքորոշման անփոփոխության պատճառով

News.am. 25-6-2010- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հույս ուներ, որ Ռուսաստանը կփոխի իր զսպված դիրքորոշումը հակամարտության մասնակիցների նկատմամբ եւ կաջակցի կողմերից մեկին: Սակայն ՌԴ դիրքորոշումը մնացել է անփոփոխ եւ դա է պատճառը, որ Ալիեւը ժամանակից շուտ լքել է Սանկտ-Պետրեբուրգը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Ստրատեգիա» հումանիտար, քաղաքագիտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Սունգուրովը: Նրա խոսքով, փաստը, որ բանակցությունները կայացել են, արդեն կարեւոր է: «Հնարավոր է, որ Ալիեւի մեկնումը կապված է նրա հետ, որ նա ավելի կարեւոր գործեր է ունեցել, թեեւ ես կարծում եմ, որ նրա մասնակցությունը տնտեսական համաժողովին ավելի օգտակար կլիներ»,- նշել է Սունգուրովը: Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Սանկտ-Պետերբուրգում կայացել է Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ եռակողմ հանդիպումը: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները Սանկտ-Պետերբուրգում հանդիպել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որից անմիջապես հետո Ալիեւը վերադարձել է Բաքու, թեեւ ավելի վաղ նրա մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահը պետք է մնա եւ մասնակցի միջազգային տնտեսական համաժողովին: Արդեն հունիսի 18-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն խումբը փորձել է ներխուժել ԼՂՀ տարածք: Մարտի արդյունքում հայկական կողմից զոհվել են 4 եւ վիրավորվել եւս 4 զինվորներ: Ադրբեջանցիները նահանջել են մարտի դաշտում թողնելով ընդամենը 1 սպանված:

No comments: