
ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակներում որեւէ փաստաթղթի ստորագրումը քիչ հավանական է: Սակայն փաստը, որ բանակցությունները շարունակվում են, դրական երեւույթ է: Այդ մասին NEWS.am-ի թղթկացի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: «Դրա պատճառն այն է, որ կողմերի դիրքորոշումները զգալիորեն տարբերվում են: Ադրբեջանը ձգտում է փոփոխություններ անել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներում»,- նկատել է նա:
Քաղաքագետի խոսքով, ադրբեջանական կողմը ձգտում է ձախողել բուն գաղափարն ու մադրիդյան փաստաթղթի սկզբունքներից բացառել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին դրույթը, որը պետք է պարտադիր իրավական ուժ ունենա:
«Այդ մասին վկայում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունը»,- ասել է նա:
Հուլիսի 16-17-ին Ալմաթայում կայանալու է ԵԱՀԿ ԱԳՆԽ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի շրջանակներում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի իրենց պաշտոնակիցների հետ:
No comments:
Post a Comment