Thursday, July 15, 2010

Թուրքիան բացահայտ ասաց։ Ի՞նչ պատասխան կտա Հայաստանը

7Or.am. 15-7-2010- Հյուրընկալվելով թուրքական «Մեդիա 7» հաղորդմանը՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Էրդողանը նախ քննադատել է վերջերս Թուրքիա ժամանած ադրբեջանցի պատգամավորներին, ովքեր մտահոգություն են հայտնել Հայաստանի և Թուրքիայի հնարավոր մերձեցման հարցում։ «Ադրբեջանցի պատգամավորները գալիս են Թուրքիա և սխալ քաղաքականություն են իրականացնում։ Մեր կուսակցությունը, գալով իշխանության, ադրբեջանցի եղբայրներին երբեք միայնակ չի թողել։ Բացահայտ ասում եմ՝ այս պահից թե՛ հայ-թուրքական, թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները կապված են միմյանց հետ և զուգահեռ ընթանում են։ Այլ բան մտածելը կնշանակի Թուրքիայի և մեր կուսակցության հանդեպ ոչ հարգալից վերաբերմունք ցուցաբերել»,-ասել է Էրդողանը։ Անդրադառնալով արցախյան խնդիրի կարգավորմանը՝ Թուրքիայի վարչապետը նշել է, որ իրենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիրներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին միշտ հիշեցնում են հիմնահարցի արագ կարգավորման անհրաժեշտության մասին։ «Անշուշտ, տարածաշրջանում վստահություն, կայունություն ապահովելու և խաղաղություն հաստատելու համար մեր բոլոր հնարավորությունները պետք է օգտագործենք»,-նշել է Էրդողանը։

No comments: