Monday, July 5, 2010

Քլինթոն. Հայաստանը հպարտ պատմություն եւ խոստումնալից ապագա ունի

News.am. 4-5-2010- Հայաստանը հպարտ պատմություն եւ խոստումնալից ապագա ունի, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նա նաեւ ընդգծել է, որ հայաստանը մարդկային մեծ պոտենցիալ ունի հետագա զարգացման համար: Նրա խոսքով, ժողովրդավարական Հայաստանը կարող է լուրջ գործոն դառնալ տարածաշրջանում: «Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը մենք քննարկել են երկրի ժողովրդավարական զարգացման հարցերը, որոնք կարող են հետագա առաջընթացի գրավական դառնալ»,- նկատել է պետքարտուղարը: Նա հիշեցրել է, որ այսօր՝ հուլիսի 4-ին ԱՄՆ-ը նշում է անկախության 234-րդ տարեդարձը: «Մենք գիտենք անկախության գինը: Գիտի եւ հայ ժողովուրդը: ԱՄՆ-ը ուրախ էր, որ 20 տարի առաջ Հայաստանն անկախ դարձավ, եւ այդ ժամանակից սկսած մշտապես նրա կողքին է»,- ասել է պետքարտուղարը՝ նշելով ԱՄՆ-ի պատրաստակամությունը աջակցել Հայաստանին տարբեր հարցերում, մասնավորապես անկախ, այլընտրանքային էներգաաղբյուրների ստեղծման ուղղությամբ: Հիլարի Քլինթոնը նաեւ բարձր է գնահատել հայկական Սփյուռքի դերը ԱՄՆ զարգացման գործում: Ամփոփելով՝ Հիլարի Քլինթոնը խոստովանել է, որ տպավորված էր ամերիկյան դրշոի տեսքով, որ ներկայացրել են իրեն Հայաստանում ընդունելության ընթացքում: Իր հերթին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, շնորհավորելով հյուրին եւ ամերիկյան ողջ ժողովրդին ԱՄՆ անկախության տոնի առթիվ, նշել է, թե հայ ժողովրդի համար պատիվ է փաստը, որ ԱՄՆ պետքարտուղարն այդ օրը նշում է Հայաստանում: «Ամերիկյան ժողովուրդը 234 տարի առաջ ապացուցեց, որ իրեն ոչինչ չի կարող զրկել անկախությունից: Դա ապացուցել է նաեւ հայ ժողովուրդը: ԵՒ ԱՄՆ-ը անկախության առաջին օրերից եղել է մեր կողքին»,- ասել է Նալբանդյանը: Նալբանդյանհ նաեւ բարձր է գնահատել Քլինթոնի ներդրումը հայ-ամերիկյան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու գործում:

No comments: