Tert.am. 4-6-2010- «Ես ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստան կատարած առաջին այցի կապակցությամբ: Առանձնահատուկ պատիվ է, որ դուք Հայաստան եք եկել հուիսի 4-ին՝ ԱՄՆ անկախության օրը, որի առթիվ սրտանց շնորհավորում եմ Ձեզ և բոլոր ամերիկացիներին: Ձեր երկրի հիմնադիր հայրերը, 234 տարի առաջ անկախության հռչակագրով հիմնելով անկախ Միացյալ Նահանգներ, ապացուցեցին, որ ոչինչ չի կարող զրկել ժողովուրդներին անկախության իրավունքից, դա ապացուցեցին նաև հայերը»,- այսօր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Անկախության առաջին օրերից ամերիկացիները եղել են հայերի կողքին: Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները գնալով խորացել են, հատկապես վերջին երկու տարիներին մեր երկու երկրների միջև բարձր մակարդակով շփումներն աչքի են ընկնում թե՛ հաճախականությամբ, թե՛ խոր բովանդակությամբ: Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին այցելությունը Վաշինգտոն և հանդիպումը Բարաք Օբամայի հետ կարևոր հանգրվան հանդիսացավ հարաբերությունների զարգացման համար: Հայաստանը և ԱՄՆ-ն միակարծիք են միջազգային հարաբերութուններին վերաբերող բազմաթիվ հարցերում: Մենք համամիտ ենք, որ անհրաժեշտ է բոլոր ջանքերը ներդնել ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու համար՝ հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա, մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության, ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության: Մենք համամիտ ենք, որ տարածաշրջանում անհրաժեշտ է ստեղծել հանդուրժողականության մթնոլորտ, այլ ոչ թե ցուցաբերել ռազմատենչ վարքագիծ: Մենք համամիտ ենք, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց որևէ նախապայմանի: Մենք համոզված ենք, որ կա մեծ ներուժ, որը պետք է օգտագործել առավել ընդլայնելու և զարգացնելու հայ-ամերիկյան հարաբերությունները»,- ասաց Նալբանդյանը:
Արտգործնախարարը տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել այս և այլ հարցերի:Monday, July 5, 2010
Ոչինչ չի կարող զրկել ժողովուրդներին անկախության իրավունքից. Էդվարդ Նալբանդյան
Tert.am. 4-6-2010- «Ես ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստան կատարած առաջին այցի կապակցությամբ: Առանձնահատուկ պատիվ է, որ դուք Հայաստան եք եկել հուիսի 4-ին՝ ԱՄՆ անկախության օրը, որի առթիվ սրտանց շնորհավորում եմ Ձեզ և բոլոր ամերիկացիներին: Ձեր երկրի հիմնադիր հայրերը, 234 տարի առաջ անկախության հռչակագրով հիմնելով անկախ Միացյալ Նահանգներ, ապացուցեցին, որ ոչինչ չի կարող զրկել ժողովուրդներին անկախության իրավունքից, դա ապացուցեցին նաև հայերը»,- այսօր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Անկախության առաջին օրերից ամերիկացիները եղել են հայերի կողքին: Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները գնալով խորացել են, հատկապես վերջին երկու տարիներին մեր երկու երկրների միջև բարձր մակարդակով շփումներն աչքի են ընկնում թե՛ հաճախականությամբ, թե՛ խոր բովանդակությամբ: Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին այցելությունը Վաշինգտոն և հանդիպումը Բարաք Օբամայի հետ կարևոր հանգրվան հանդիսացավ հարաբերությունների զարգացման համար: Հայաստանը և ԱՄՆ-ն միակարծիք են միջազգային հարաբերութուններին վերաբերող բազմաթիվ հարցերում: Մենք համամիտ ենք, որ անհրաժեշտ է բոլոր ջանքերը ներդնել ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու համար՝ հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա, մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության, ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության: Մենք համամիտ ենք, որ տարածաշրջանում անհրաժեշտ է ստեղծել հանդուրժողականության մթնոլորտ, այլ ոչ թե ցուցաբերել ռազմատենչ վարքագիծ: Մենք համամիտ ենք, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց որևէ նախապայմանի: Մենք համոզված ենք, որ կա մեծ ներուժ, որը պետք է օգտագործել առավել ընդլայնելու և զարգացնելու հայ-ամերիկյան հարաբերությունները»,- ասաց Նալբանդյանը:
Արտգործնախարարը տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել այս և այլ հարցերի:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment