Haynews.am. 3-7-2010- Թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցությունից պատգամավոր, Թուրքիայի զինված ուժերի պահեստի գեներալ-լեյտենանտ Էրդալ Սիփահին էրգենեքոնականներին «հերոսացնելիս» չի մոռացել հիշել նաև հայերին: Թուրք շովինիստը նշել է, որ «Թուրքիայում մոռացել են այն հերոսներին, ովքեր հարցաքննվում են ինչպես հայեր»: Թուրքական Radikal-ի փոխանցմամբ` ազգայնականություն շնչող թուրք գեներալը «իսկական հերոսներ» ասելով ի նկատի է ունեցել «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության տխրահռչակ և հայատյաց անդամներին: «Հերոս» ազգի «ավելի հերոս» զավակը նշել է, որ «իսկական հերոսներն» այժմ փտում են բանտում: Հիշեցնենք, որ «Ազգայնական շարժում» կուսակցությունը (Milliyetçi Hareket Partisi կամ MHP) ազգայնական հայացքներով աջաթևյան կուսակցություն է: Հանդիսանում է Թուրքիայի երեք խոշորագույն կուսակցություններից մեկը: Հիմնադրվել է 1969 թվականին Արփարսլան Թյուրքեշի կողմից: 1997 թվականից կուսակցության նախագահն է Դևլեթ Բահչելին: Թուրքիայի խորհրդարանում ունի 71 պատգամավորական մանդատ: Կուսակցությունը «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունից հետո ընդդիմադիր երկրորդ ուժն է: Այս կուսակցությունը հայտնի է իր հայատյացությամբ, իսկ «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպությունն ուղիղ կապ ունի կուսակցության հետ:
Saturday, July 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment