Նորից ռազմակալման (օկուպացիայի) չարչրկված հարցի շուրջ
Ոչ նախագահական Օբամա, Սարկոզի, Մեդվեդև եռյակը, ոչ հարևան և մեր հանրապետությունների պաշտոնյանները լիազորված չեն միջազգային իրավունքի հարցերում որոշումներ ընդունելու կամ վճիռներ կայացնելու: Նրանք միմիայն գոյություն ունեցող միջազգային իրավունքի դաշտում քաղաքական գործունեություն ծավալած պաշտոնյաներ են: Իհարկե, պաշտոնյաները կարող են սեփական տեսակետներն արտահայտել և դատողություններ անել, սակայն միջազգային իրավունքի հարցերի մեկնաբանությունը, ոչ իրենց երկրների օրենսդրությամբ և ոչ էլ միջազգային իրավունքով, բնավ վերապահված չէ նրանց:
Քանի որ այսօր Արցախի շուրջ հակամարտությունը հարաճուն կերպով սկսել է դիտարկվել միջազգային իրավունքի դաշտում, ապա հակամարտության կողմերը և միջնորդները, դատողություններ անելու փոխարեն և իրավական գնահատականներ ստանալու համար, պիտի դիմեն համապատասխան լիազոր մարմնին: Ներկա միջազգային համակարգում միակ կառույցը, որն իրավասու է վճիռներ կայացնել միջազգային իրավունքի հարցերի վերաբերյալ և որոշել միջազգային իրավունքի ոտնահարման առկայությունը, ՄԱԿ-ի Արդարադատության դատարանն է (International Court of Justice): Արդարադատության դատարանի կանոնադրության (Statue of the International Law) 36-րդ հոդվածի երկրորդ մասն ամրագրել է նման լիազորություններ: Քանի որ, ըստ ՄԱԿ-ի Կանոնակարգի 92-րդ հոդվածի, Արդարադատության միջազգային դատարանը ՄԱԿ-ի հիմնական դատական մարմինն է (The International Court of Justice shall be the principle judicial organ of the United Nations), ապա ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները, ipso facto, ճանաչել են նշյալ դատարանի վերոհիշյալ լիազորությունները:
Արդեն առիթ ունեցել եմ գրելու` որպեսզի որևէ իրավիճակ որակվի որպես ռազմակալում (օկուպացիա, occupation), ապա տվյալ իրավիճակը պիտի համապատասխանի մի շարք հատկանիշների: Այսպես կոչված տուժող կողմը պիտի փաստի, որ մինչև տվյալ իրավիճակի առաջանալը խնդրո առարկա տարածքի վրա անվիճելիորեն առկա է եղել իր պետության տիտղոսը և ինքն է իրականացրել տվյալ տարածքի լիակատար վերահսկումը (effective control): Մեր դեպքում, մինչև մեղադրանք հնչեցնելը, Ադրբեջանը պիտի դատական կարգով հաստատի, որ ներկայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքի վրա, մինչև գոյություն ունեցող վիճակի առաջանալը, աներկբայորեն առկա է եղել Ադրբեջանի Հանրապետության տիտղոսը, և Ադրբեջանը խնդրո առարկա տարածքի վրա իրականացրել է լիակատար վերահսկում (effective control):
Հակառակ դեպքում, առանց այս երկու փաստերի առկայության հաստատման, մերկապարանոց ու անհիմն են Արցախի տարածքի Ադրբեջանի Հանրապետությանը պատկանած լինելու բոլոր պնդումները, ըստ այդմ` օկուպացիայի փաստի առկայությունը:
Կարծում եմ, որ եռանախագահողների նախագահները, պարզամիտ հայտարարություններ անելու փոխարեն, ներկայում պիտի հորդորեն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարությանը` ՄԱԿ-ի Արդարադատության դատարանից պատասխան հայցելու հետևյալ հարցին.
Արդյո՞ք, ըստ միջազգային իրավունքի, Ադրբեջանի Հանրապետության տիտղոսն առկա է ներկայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքի վրա:
Կողմերից մեկի հրաժարվելու դեպքում եռանախագահող երկրները, Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրության 65-րդ հոդվածի հիման վրա, կարող են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անունից դիմել նշյալ դատարանին` հայցելով խորհրդատվական կարծիք (advisory opinion):
Առանց վերոհիշյալ հարցի պատասխանի հիմնազուրկ են բոլոր բայաթիներն օկուպացված տարածքի և նման բաների մասին: Առանց իրավասու մարմնի համապատասխան դատական վճռի Ադրբեջանի Հանրապետությունը չի կարող որևէ մեկին մեղադրել օկուպացիայի մեջ. Ես էլ Ադրբեջանին եմ մեղադրում, որ նա բոլշևիկյան 11-րդ բանակի օգնությամբ 1920թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսներին օկուպացրել է Հայաստանի Հանրապետության տարածքները և դրանց մի մասն էլ դեռևս շարունակում է օկուպացված պահել: Թե՞ ոմանք կարծում են, որ Լենին-Ստալինի հետագա գործունեությունը օրինականացրել է, կամ կարող էր օրինականցնել, Հայաստանի Հանրապետության տարածքների բոլշևիկյան օկուպացիան: Եթե այո, ապա ճանապարհները բացեք` ռուսական զորքերը գալիս են կանգնելու Գերմանիայի սրտում:
Արա Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
30 հունիսի 2010թ.Thursday, July 1, 2010
ԲԱՅԱԹԻ ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

30 հունիսի 2010թ.
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment