Tert.am. 4-6-2010- «Շնորհակալ եմ նախագահ Օբամայի և Ձեր ջանքերի համար` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործում»,- այսօր Երևանում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ կայացած հանդիպմանն ասել է Սերժ Սարգսյանը:
«Չնայած նրան, որ թուրքերը պատրաստ չէին և այսօր էլ պատրաստ չեն առանց նախապայմանի Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել, մեզ համար չափազանց կարևոր է զգալ Միացյալ Նահանգների վարչակազմի վերաբերմունքն այս խնդրի վերաբերյալ: Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը խորապես շահագրգռված է Միացյալ Նահանգների հետ իր հարաբերություններն ամրապնդելու հարցում: Այս հարաբերությունների բարձր մակարդակը մենք դիտարկում ենք որպես մեր երկրի տնտեսական, քաղաքական զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման համար կարևորագույն գործոններից մեկը»,- ասել է նա:
Monday, July 5, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment