Monday, July 5, 2010

ԱՄՆ պետքարտուղարը ոտքով շրջել է Երեւանում

News.am. 4-5-2010- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանի նախագահի նստավայրում ունեցած հանդիպումից հետո ոտքով շրջել է Երեւանում: Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսից հետո նախագահական նստավայրը լքել է ոտքով եւ Էդվարդ Նալբանդյանի հետ միասին քայլել Բաղրամյան պողոտայով, կտրել Հյուսիսային պողոտան եւ Հանրապետության հրապարակը ու հասել «Արմենիա-Մարիոթ» հյուրանոց, որտեղ հանգրվանել է Միացյալ Նահանգների պաշտոնական պատվիրակությունը: Նշենք, որ այսօր՝ հուլիսի 4-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը տարածաշրջանային այցի շրջանակներում ժամանել է Հայաստան: Մինչ այդ նա եղել է Ադրբեջանում, որտեղ բանակցություններ է վարել նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Երեւանում նա բանակցություններ է վարել Հայաստանի նախագահի հետ: Սերժ Սարգսյանը Քլինթոնի պատվին աշխատանքային ընթրիք է տվել:

No comments: