News.am. 1-7-2010- Իրանի խաղաղ ատոմային ծրագրի շուրջ բոլոր հետագա բանակցությունները պետք է հիմնված լինեն ատոմային վառելիքի փոխանակման Թեհրանյան հռչակագրում նշված պայմանների վրա: Այդ մասին հայտարարել է Իտալիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ալի Հոսսեյնին:
Հոսսեյնիի խոսքով, Իրանը ներկայումս քննարկում է բանակցությունների շարունակման զանազան տարբերակներ։ Թեհրանյանը հռչակագրի շրջանակներում Իրանը շարունակելու է պնդել ատոմային էներգիա ունենալու իր իրավունքը՝ համաձայն միջազգային օրենքների եւ ատոմային զենքի չտարածման պայմանագրի, եւ առ այսօր Թեհրանը ձեռնարկել է քայլեր, որոնք վկայում են իր անկեղծությունը, հաղորդում է իրանական Press TV-ն:
«Սակայն Իրանի բոլոր գործողությունները փակուղի են մտել մի շարք երկրների կողմնակալ քաղաքականության պատճառով»,- նկատել է դեսպանը:
Հոսսեյնին մեղադրել է Արեւմուտքին երկերեսանիության եւ Իրանի ատոմային ծրագրի նկատմամբ երկակի չափորոշիչների մեջ:
Մայիսի 17-ին Իրանը, Թուրքիան եւ Բրազիլիան ստորագրեցին այսպես կոչված Թեհրանյան հռչակագիրը՝ Թուրքիայի տարածքում իրանական 1200 կգ ցածրհարստացված ուրանը 20-տոկոսանոցի հարստացնելու վերաբերյալ:Thursday, July 1, 2010
Իրանը շարունակում է պնդել ատոմային էներգիա ունենալու իր իրավունքը
News.am. 1-7-2010- Իրանի խաղաղ ատոմային ծրագրի շուրջ բոլոր հետագա բանակցությունները պետք է հիմնված լինեն ատոմային վառելիքի փոխանակման Թեհրանյան հռչակագրում նշված պայմանների վրա: Այդ մասին հայտարարել է Իտալիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ալի Հոսսեյնին:
Հոսսեյնիի խոսքով, Իրանը ներկայումս քննարկում է բանակցությունների շարունակման զանազան տարբերակներ։ Թեհրանյանը հռչակագրի շրջանակներում Իրանը շարունակելու է պնդել ատոմային էներգիա ունենալու իր իրավունքը՝ համաձայն միջազգային օրենքների եւ ատոմային զենքի չտարածման պայմանագրի, եւ առ այսօր Թեհրանը ձեռնարկել է քայլեր, որոնք վկայում են իր անկեղծությունը, հաղորդում է իրանական Press TV-ն:
«Սակայն Իրանի բոլոր գործողությունները փակուղի են մտել մի շարք երկրների կողմնակալ քաղաքականության պատճառով»,- նկատել է դեսպանը:
Հոսսեյնին մեղադրել է Արեւմուտքին երկերեսանիության եւ Իրանի ատոմային ծրագրի նկատմամբ երկակի չափորոշիչների մեջ:
Մայիսի 17-ին Իրանը, Թուրքիան եւ Բրազիլիան ստորագրեցին այսպես կոչված Թեհրանյան հռչակագիրը՝ Թուրքիայի տարածքում իրանական 1200 կգ ցածրհարստացված ուրանը 20-տոկոսանոցի հարստացնելու վերաբերյալ:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment