Monday, July 5, 2010

Ալիեւը բողոքել է Քլինթոնին Ադրբեջանի խնդիրներից

News.am. 4-5-2010- Ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի համար ամենամեծ խնդիրն է եւ գլխավոր սպառնալիքը տարածաշրջանային անվտանգությանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպման ժամանակ: «Մենք ցանկանում ենք կարգավորել հակամարտությունը միջազգային իրավունքի հիման վրա, ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ հասնել լուծման, քանի որ մեր մարդիկ տուժում են դրանից»,- ասել է Ալիեւը: Նրա խոսքով, անկախություն ձեռք բերելուց հետո Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի կապերը հաջողությամբ զարգանում են: «Մենք սերտորեն համագործակցում ենք տնտեսական ոլորտում, մասնակցում ենք խաղաղապահ առաքելությունների, փոխգործակցում ենք ահաբեկչության դեմ պայքարում: Էներգետիկ անվտանգությանը վերաբերող հարցերը մշտապես գտնվում են մեր օրակարգում»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը:

No comments: