Panorama.am. 4-7-2010- Ամերիկյան հեղինակավոր «Washington Post» պարբերականը անդրադարձել է ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Բաքու կատարած այցելությանը` նշելով, որ մեկ ամսվա ընթացքում նա ամերիկացի երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելում է Ադրբեջան: Հիշեցնենք` օրեր առաջ Ադրբեջան էր այցելել ԱՄՆ Պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը` «իր հետ բերելով ԱՄՆ նախագահի նամակը Իլհամ Ալիևին»:
Պարբերականը նշում է, որ Քլինթոնի համար այս ճանապարհորդությունը դիվանագիտական հավասարակշռման գործողություն էր, որը նպատակ է ունեցել հատուկ ուշադրություն դարձնել այդ երկրներում ժողովրդավարության զարգացմանը: «Բայց Ադրբեջանը 17 տարի շարունակ ղեկավարվել է հայր և որդի դուետի կողմից և այնտեղ, ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցի համաձայն, մարդու իրավունքների հարցը շատ տխուր վիճակում է»,- շարունակում է պարբերականը:
Թերթը նշում է, որ ադրբեջանական կառավարական շրջանակներից պաշտոնյաները բազմիցս են մտահոգություն հայտնել, որ իրենք արհամարված են Օբամայի վարչակազմի կողմից. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան չկա` արդեն մեկ տարուց ավելի, և այդ երկրի նախագահ Ալիևը չհրավիրվեց մասնակցելու Միջուկային անվտանգության գագաթաժողովին, «մինչդեռ նրա թշնամի Հայաստանը հրավիրվել էր»:
Քլինթոնը, ըստ Washington Post-ի, Ալիևի հետ հանդիպմանը շատ նրբանկատորեն խոսել է նաև երկրում ժողովրդավարության խնդիրների վերաբերյալ` հույս հայտնելով, որ դեռ կտեսնի առաջընթաց այդ հարցում:
Մամուլի ասուլիսի ժամանակ Քլինթոնին հարց են ուղղել մարդու իրավունքների վերաբերյալ, որին Պետքարտուղարը պատասխանել է. «Խորհրդային Միությունից անկախանալուց հետո` մենք առաջընթաց տեսնում ենք Ադրբեջանում»:
«Իսկ ի՞նչ առաջընթաց եք նկատել», -անմիջապես հարցրել է ադրբեջանցի մի լրագրող:
Քլինթոնը նշել է բիզնես և էներգետիկ ոլորտի բարեփոխումների մասին ու հավելել. «Ժողովրդավարությունն այնպիսի հարց է, որը մենք մշտապես բարձրացնում ենք: Այդ հարցը ձեր երկրի ու հատկապես ձեր կառավարության հետ մեր երկխոսության առանցքն է»:
Թերթն այստեղ հիշատակում է Ադրբեջանում նախկինում կայացած ընտրությունները, որոնք արտերկրյա կառավարություններն ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս են քննադատել: «Նախորդ տարի տեղի ունեցած հանրաքվեով էլ Ալիևի պաշտոնավարումը` որպես Ադրբեջանի նախագահ, դարձավ անսահմանափակ»,- նկատում է ամերիկյան պարբերականը:
Պարբերականը նաև նշում է, որ Ալիև-Քլինթոն հանդիպման մյուս գլխավոր թեման եղել է ղարաբաղյան հիմնախնդիրը, հիշեցնում, որ օրերս սահմանային միջադեպի հետևանքով չորս հայ ու մեկ ադրբեջանցի զինվորականներ են մահացել և հավելում, որ Քլինթոնը կողմերին հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է արել:Monday, July 5, 2010
Washington Post. Ալիևի հետ հանդիպմանը Քլինթոնը նրբանկատորեն խոսել է երկրում ժողովրդավարության խնդիրների վերաբերյալ
Panorama.am. 4-7-2010- Ամերիկյան հեղինակավոր «Washington Post» պարբերականը անդրադարձել է ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Բաքու կատարած այցելությանը` նշելով, որ մեկ ամսվա ընթացքում նա ամերիկացի երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելում է Ադրբեջան: Հիշեցնենք` օրեր առաջ Ադրբեջան էր այցելել ԱՄՆ Պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը` «իր հետ բերելով ԱՄՆ նախագահի նամակը Իլհամ Ալիևին»:
Պարբերականը նշում է, որ Քլինթոնի համար այս ճանապարհորդությունը դիվանագիտական հավասարակշռման գործողություն էր, որը նպատակ է ունեցել հատուկ ուշադրություն դարձնել այդ երկրներում ժողովրդավարության զարգացմանը: «Բայց Ադրբեջանը 17 տարի շարունակ ղեկավարվել է հայր և որդի դուետի կողմից և այնտեղ, ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցի համաձայն, մարդու իրավունքների հարցը շատ տխուր վիճակում է»,- շարունակում է պարբերականը:
Թերթը նշում է, որ ադրբեջանական կառավարական շրջանակներից պաշտոնյաները բազմիցս են մտահոգություն հայտնել, որ իրենք արհամարված են Օբամայի վարչակազմի կողմից. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան չկա` արդեն մեկ տարուց ավելի, և այդ երկրի նախագահ Ալիևը չհրավիրվեց մասնակցելու Միջուկային անվտանգության գագաթաժողովին, «մինչդեռ նրա թշնամի Հայաստանը հրավիրվել էր»:
Քլինթոնը, ըստ Washington Post-ի, Ալիևի հետ հանդիպմանը շատ նրբանկատորեն խոսել է նաև երկրում ժողովրդավարության խնդիրների վերաբերյալ` հույս հայտնելով, որ դեռ կտեսնի առաջընթաց այդ հարցում:
Մամուլի ասուլիսի ժամանակ Քլինթոնին հարց են ուղղել մարդու իրավունքների վերաբերյալ, որին Պետքարտուղարը պատասխանել է. «Խորհրդային Միությունից անկախանալուց հետո` մենք առաջընթաց տեսնում ենք Ադրբեջանում»:
«Իսկ ի՞նչ առաջընթաց եք նկատել», -անմիջապես հարցրել է ադրբեջանցի մի լրագրող:
Քլինթոնը նշել է բիզնես և էներգետիկ ոլորտի բարեփոխումների մասին ու հավելել. «Ժողովրդավարությունն այնպիսի հարց է, որը մենք մշտապես բարձրացնում ենք: Այդ հարցը ձեր երկրի ու հատկապես ձեր կառավարության հետ մեր երկխոսության առանցքն է»:
Թերթն այստեղ հիշատակում է Ադրբեջանում նախկինում կայացած ընտրությունները, որոնք արտերկրյա կառավարություններն ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս են քննադատել: «Նախորդ տարի տեղի ունեցած հանրաքվեով էլ Ալիևի պաշտոնավարումը` որպես Ադրբեջանի նախագահ, դարձավ անսահմանափակ»,- նկատում է ամերիկյան պարբերականը:
Պարբերականը նաև նշում է, որ Ալիև-Քլինթոն հանդիպման մյուս գլխավոր թեման եղել է ղարաբաղյան հիմնախնդիրը, հիշեցնում, որ օրերս սահմանային միջադեպի հետևանքով չորս հայ ու մեկ ադրբեջանցի զինվորականներ են մահացել և հավելում, որ Քլինթոնը կողմերին հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է արել:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment