Tuesday, July 6, 2010

Գլխավոր դատախազը նոր կուսակցությու՞ն է ստեծում

News.am. 6-7-2010- Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նոր կուսակցություն ստեղծելու նախաձեռնությամբ է հանդես եկել։ Այս մասին հուլիսի 6-ի իր համարում գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ վկայակոչելով իր հավաստի աղբյուրները։ Աղվան Հովսեփյանը հավաստիացրել է, որ ի զորու է ստեղծել նոր քաղաքական ուժ՝ ոչ միայն ապարանցիներից, այլեւ մտավորականներից, երգիչ-երգչուհիներից, իշխանամետ ուժերից ու նաեւ ՀԱԿ-ի մի հատվածից։ Սակայն գլխավոր դատախազի նախաձեռնությանը խիստ բացասական են վերաբերվել իշխանական վերնախավում ու նրա բանագնացին խորհուրդ են տվել օր առաջ մոռանալ նման մտադրության մասին։ Նաեւ ակնարկել են, որ իշխանություններն անտարբեր չեն Հովսեփյանի տնտեսական գործունեության ու դրանից տուժած անձանց դժգոհությունների նկատմամբ։ Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը նաեւ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահն է։

No comments: