Tert.am. 14-7-2010- Հուլիսի 14–15–ը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կհանդիպեն Եկատերինբուրգում։ «Ռուսաստանի ձայնը» հաղորդում է, որ հանդիպմանը կողմերը քննարկելու են երկկողմ համագործակցության և գլոբալ քաղաքականության ամենահրատպ խնդիրները։
Մասնավորապես, ինչպես տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն, քննարկման առանցքում են լինելու «Հյուսիսային հոսք» գազատարի կառուցումը, ռազմավարական համագործակցությունը ռուսական և գերմանական ընկերությունների միջև, ինչպես նաև ԵՄ երկրների հետ այցագրային ռեժիմի պարզեցումը։
Պրիխոդկոյի խոսքով՝ երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իրավիճակը Մերձդնեստրում, Ղրղըզստանում և Հյուսիսային Կորեայի միջուկային խնդիրը։Wednesday, July 14, 2010
Մեդվեդևն ու Մերկելը Եկատերինբուրգում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի խնդիրը
Tert.am. 14-7-2010- Հուլիսի 14–15–ը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կհանդիպեն Եկատերինբուրգում։ «Ռուսաստանի ձայնը» հաղորդում է, որ հանդիպմանը կողմերը քննարկելու են երկկողմ համագործակցության և գլոբալ քաղաքականության ամենահրատպ խնդիրները։
Մասնավորապես, ինչպես տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն, քննարկման առանցքում են լինելու «Հյուսիսային հոսք» գազատարի կառուցումը, ռազմավարական համագործակցությունը ռուսական և գերմանական ընկերությունների միջև, ինչպես նաև ԵՄ երկրների հետ այցագրային ռեժիմի պարզեցումը։
Պրիխոդկոյի խոսքով՝ երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իրավիճակը Մերձդնեստրում, Ղրղըզստանում և Հյուսիսային Կորեայի միջուկային խնդիրը։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment