Saturday, July 3, 2010

ԱԱ. Անգելա Մերկելը գուշակել է Արգենտինա-Գերմանիա հանդիպման հաշիվը

Haynews.am. 3-7-2010- Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը փորձել է գուշակել Գերմանիայի և Արգենտինայի հավաքականների միջև Աշխարհի գավաթի 1/4 եզրափակչի հանդիպման հաշիվը: Մերկելի կարծիքով` Գերմանիա-Արգենտինա հանդիպումն ավարտվելու է իր հայրենակիցների հաղթանակով` 2:1 հաշվով: Գերմանիայի կանցլերը նաև նշել է, որ հանդիպումը բավական բարդ է լինելու, և արգենտինացիներին հաղթելու համար պետք են լինելու «արագ ոտքեր և ամուր նյարդեր»: Նշենք, որ Աշխարհի գավաթի 1/4 եզրափակիչ հանդիպումն Արգենտինայի և Գերմանիայի միջև կայանալու է այսօր` 18:30-ին:

No comments: