Saturday, July 3, 2010

«Ոչ մի թիզ հող թուրքերին». ցույց նախագահականի դիմաց

Aysor.am. 3-7-2010- «Ոչ մի թիզ հող թուրքերին». նման վանկարկումներով այսօր ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ցույց էին կազմակերպել Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության անդամները: Ինչպես ասաց միության նախագահ Արկադի Կարապետյանը, իրենք պահանջում են ստեղծել աշխարհազոր կառույցներ, որոնք կպաշտպանեն ժողովրդին, քանի որ «մեր առջև ծառացած խնդիրները հենց ժողովրդինն է»: Ա. Կարապետյանի խոսքով, պատերազմի հավանակությունը մեծ է, «սակայն մենք ոչինչից չենք վախենում, քանի, որ մի անգամ արդեն հասցրել ենք ջարդել ադրբեջանցիների մռութը»: Ցույցի մասնակիցները նշեցին, որ իրենք Ղարաբաղյան պատերազմում բազմաթիվ ընկերներ են կորցրել և այդ պատճառով էլ ոչ մի կտոր հող չեն հանձնի թուրքերին: Ադրբեջանի կողմից սպառնալիքները, ըստ Ա. Կարապետյանի, լուրջ չեն, սակայն պետք է զգուշանալ: Նա կոչ արեց չառանձնացնել Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությունից` «Լեղնային Ղարաբաղը Հայաստանինն է»:

No comments: