Իտալիայի 73-ամյա վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին օտերերկրյա դիվանագետների հետ Միլանում տեղի ունեցած գործնական հանդիպման ժամանակ խնդրել է իր երկիր բերել գեղեցիկ աղջիկների։
-Բերեք մեզ մոտ գեղեցիկ աղջիկների, թեկուզ՝ ոչ երկար ժամանակով։ Մենք կարող ենք գնահատել նրանց գեղեցկությունը, վերջիվերջո՝ մենք հարավային երկիր ենք,-ինչպես հաղորդում է «AFP» գործակալությունը, ասել է Բեռլուսկոնին։
Միևնույն ժամանակ, ներկա դիվանագետների կողմից վարչապետի խնդրանքին արձագանքելու մասին ոչինչ չի հաղորդվում։
Հայտնի կնամոլ Սիլվիո Բեռլուսկոնին մեկ անգամ չէ, որ հայտնվել է սեքսուալ բնույթի վարկաբեկիչ պատմություններում։ Բացի դա, նա մեկ անգամ չէ, որ հայտարարել է Իտալիայի խորհրդարանում կանանց թվի ավելացման անհրաժեշտության մասին։
Tuesday, July 13, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment