Tert.am. 4-6-2010- «Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո ես հայտարարել էի, որ ևս մեկ կարևոր հանգրվան գրանցվեց բանակցությունների գործընթացում: Կողմերը պայմանավորվեցին շարունակել բանակցությունները այն բանի հիման վրա, ինչին հասել ենք մինչ այսօր՝ այսինքն, մինչև հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, երբ կողմերին ներկայացվեց Մադրիդյան առաջարկների նոր տարբերակը: Դուք գիտեք, որ մի քանի օր առաջ Երևանում էին եռանախագահները, որոնց հետ մենք որոշեցինք շարունակել բանակցությունները այդ պայմանավորվածությունների հիման վրա, նաև քննարկեցինք նախարարների մակարդակով հնարավոր հանդիպման կազմակերպումը հուլիսի 16-ին` ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում»,- Երևանում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում այսօր ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը Տորոնտոյում Նալբանդյանն անվանեց «աջակցություն բանակցային գործընթացին»:
Իր հերթին Հիլարի Քլինթոնն ասաց, որ ԱՄՆ-ը նվիրված է հարցի լուծմանը Հելսինկյան սկզբունքների հիման վրա, այն է՝ ուժի չկիրառում, տարածքային անձեռմխելիություն և ազգերի ինքնորոշման իրավունք: «Մենք պատրաստ կանգնած ենք օգնելու և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին հասնելու խաղաղ լուծմանը: Մենք գիտենք, դա հեշտ չի լինելու, բայց մենք հավատացած ենք, որ դա անվտանգ և խաղաղ ապագայի հիմքն է»,- ասաց պետքարտուղարը:Monday, July 5, 2010
Սանկտ Պետերբուրգում կողմերին ներկայացվեց Մադրիդյան առաջարկների նոր տարբերակը. Նալբանդյան
Tert.am. 4-6-2010- «Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո ես հայտարարել էի, որ ևս մեկ կարևոր հանգրվան գրանցվեց բանակցությունների գործընթացում: Կողմերը պայմանավորվեցին շարունակել բանակցությունները այն բանի հիման վրա, ինչին հասել ենք մինչ այսօր՝ այսինքն, մինչև հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, երբ կողմերին ներկայացվեց Մադրիդյան առաջարկների նոր տարբերակը: Դուք գիտեք, որ մի քանի օր առաջ Երևանում էին եռանախագահները, որոնց հետ մենք որոշեցինք շարունակել բանակցությունները այդ պայմանավորվածությունների հիման վրա, նաև քննարկեցինք նախարարների մակարդակով հնարավոր հանդիպման կազմակերպումը հուլիսի 16-ին` ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում»,- Երևանում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում այսօր ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը Տորոնտոյում Նալբանդյանն անվանեց «աջակցություն բանակցային գործընթացին»:
Իր հերթին Հիլարի Քլինթոնն ասաց, որ ԱՄՆ-ը նվիրված է հարցի լուծմանը Հելսինկյան սկզբունքների հիման վրա, այն է՝ ուժի չկիրառում, տարածքային անձեռմխելիություն և ազգերի ինքնորոշման իրավունք: «Մենք պատրաստ կանգնած ենք օգնելու և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին հասնելու խաղաղ լուծմանը: Մենք գիտենք, դա հեշտ չի լինելու, բայց մենք հավատացած ենք, որ դա անվտանգ և խաղաղ ապագայի հիմքն է»,- ասաց պետքարտուղարը:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment