Panorama.am. 13-7-2010- Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցությունը դիմել է Բաքվի քաղաքապետարանին` կոչ անելով մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում տեղ հատկացնել` քաղաքական ակցիաներ իրականացնելու համար: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Միաժամանակ, կուսակցությունը որոշել է դիմել ադրբեջանական ժողովրդին. պատճառը Ղարաբաղի հարցի հետ կապված` իշխանությունների վարած պարտվողական քաղաքականությունն է:
Մասնավորապես, «Մուսավաթ» կուսակցությանն անհանգստացրել է Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի՝ Մադրիդյան սկզբունքների առնչությամբ արված բացահայտումները, քանի որ դրանք սպառնում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:
Tuesday, July 13, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment