Thursday, July 1, 2010

ԳԱՂՏՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻ ՀԵՏ

CNN Turk-ը տեղեկացնում է, թե Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն եւ Իսրայելի արդյունաբերության ու առեւտրի նախարար Բեն-Էլիզերը գաղտնի հանդիպում են ունեցել, որի ժամանակ քննարկվել է երկու երկրների միջեւ առաջացած լարվածությունը: Հանդիպումը տեղի է ունեցել Իսրայելի ԱԳ նախարարությունից գաղտնի, եւ այդ կապակցությամբ ԱԳ նախարար Լիբերմանը դժգոհություն է հայտնել երկրի վարչապետ Նաթանյահուին: Վերջինիս գրասենյակը պատասխանել է, թե հանդիպումը ոչ պաշտոնական բնույթ է կրել, սակայն Լիբերմանը նշել է, թե նման քայլը չի նպաստում կառավարության ղեկավարի եւ ԱԳ նախարարի միջեւ վստահությանը:

No comments: