Tuesday, July 13, 2010

Լեհաստանի արտգործնախարարը կհարգի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Հուլիսի 13-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու գլխավորած պատվիրակությունը: Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսված են Լեհաստանի արտգործնախարարի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այցի շրջանակներում նախարար Սիկորսկին հուլիսի 14-ին ծաղկեպսակ կդնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը տեղի կունենա հուլիսի 14-ին:

No comments: